Պատառիկներ Աշոտ Մինասյանի օրագրից

31.03.2019 17:12
934

05. 2016թ.

Լուսաբացը ազդարարվում է թռչունների ճռվողյունով: Արեգակը դեռ չկա, բայց լույսը բացվել է: Մեզ տեսանելի են և՛ թշնամու դիրքերը, և՛ մերը: Տղաներից մի քանիսը մոտենում են հազիվ մխացող օջախին և սկսում սուրճ եփել: Սուրճի սեղանի շուրջ սկսվում է «աշխարհի» ամենամեծ քաղաքական գործիչների զրույցը», որ վարում են մերոնք, և ես քթիս տակ ծիծաղում եմ` հիշելով «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը: Քննարկում ենք ողջ աշխարհի հարցերը, և ամենքս իր որոշումն է կայացնում` գնդակահարությունից մինչև կախաղան ու ցմահ դատապարտում, և անգամ բերում ենք հետներս խրամատ քանդելու… Կողքի դիրքում զինվոր զոհվեց: Գավառից էր: Հրամանատարը կատաղում է, մեր ֆելդշեր Դանիելը (Դանչոն) պատմում է տեղի ունեցածը, և մենք տխրում ենք: Մեր զինվորն է զոհվել, մեր երեխան է զոհվել, և բոլորիս համար ծանր է: Այսօր մեզ համար փայտե թարեք են բերում, և ես կատակում եմ, թե՝ նոր կահույք ենք ստացել: Մինչ այդ քնում էինք դատարկ գետնին, լավագույն դեպքում` փռված խաղողի վազի ցցասյուների վրա: Գարիկն ու Արամը մեկնելու են Ստեփանակերտ և ինձ գրկում են` ուրախացած, որ Գևորգին ուղարկել ենք թիկունքում ծառայելու: Գևորգն էլ հրաժեշտ տվեց ընկերներին և մեզ, բոլորս տխրեցինք: Դանչոն ուշիմ տղա է, շուրջ 12 տարի է, ինչ ընտանիքով տեղափոխվել ու ապրում է Շվեդիայում: Նա այնտեղից է եկել ծառայության: Ծառայում է որպես ֆելդշեր: Երեկոյան սկսվեց նյարդերի երկկողմանի ստուգումը` կրակոցներով: Մեր տարածքից տեսանելի են Թալիշի դիմացի դիրքերը, Գյուլիստան տանող կիրճը: Ժամը 2-ն է, Կարապետյան Արմենի հետ իջնում ենք դիրքից, որ հանգստանանք:

  1. 05. 2016թ.

Առավոտյան արթնանում եմ 7:30-ին ու շատ զարմանում, որ այդքան քնել եմ: Օրը անձրևոտ է: Մենք նախաճաշում ենք  ու անցնում պոստերի հետ կապին: Գիշերն անցել է ինչպես միշտ: Տղաներ են ընդառաջ գալիս Ստեփանակերտի ՄՕԲ-ից ու մեզ բոլորիս ափերից հանում իրենց մեծամտությամբ: Քարինտակ գյուղից են: Կոմբատը զայրացած դուրս է գալիս ու բոլորին ուղարկում գնդի շտաբ` զեկուցելով գնդի հրամանատարին: Իմ առաջարկով նրանց փոխարեն մեր տղաներն են մեկնում համապատասխան դիրքեր: Կոմբատը ուրախանում է, որ կարողանում ենք մերոնցով դիրքերի պակասը լրացնել:

Օրվա ընթացքում իմանալով նշանաբանը ու հասկանալով, որ ամեն օր կրկնվում են: Ես առաջարկում եմ հրամանատարությանը փոխել նշանաբառերը: Կեսօրին մեկնում եմ Մատաղիս՝ հանդիպման և վերադառնում: Ցերեկը շատ հանգիստ է: Երեկոյան սկսվում են նույն երկկողմանի կրակահերթերը, և կարելի է ասել՝ սովորական դարձած լուսածիր գնդակներով: Կապվում եմ Հադրութի թևի մեր տղաների հետ: Այնտեղ նույնպես ամեն ինչ նորմալ է, և ես ինձ հանգիստ եմ զգում: Ընթրիքին կարտոֆիլի պյուրե ենք պատրաստում: Ուտելիքը շատ-շատ է:

  1. 05. 2016թ.

«ԿՐԿԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ»

Առավոտյան վաղ արթնացանք: Սուրճը դարձել է զզվելի, որովհետև տուփերով սուրճերից ամեն տեսակ համ ու հոտ ենք առնում: Թեյ եմ խմում, թունդ «զավարչնի» թեյ, վայելում եմ և ուշքի գալիս: Ընդհանրապես, սովորություն ունեմ առավոտյան՝ մինչև լողանալը, սուրճ վայելել ծխախոտով: Բայց անորակ սուրճի պատճառով սկսել եմ թեյ խմել:

Տիգրանի, Սասունի, Արմենի և Մանվելի հետ վերադառնում եմ Սիսիան: Վաղը մեր առաջին զոհերի 40 օրն է լրանում, և ես գալիս եմ նրանց քառասունքին մասնակցելու ու հերթափոխ պատրաստելու: Երեկոյան` 17:00-ին, կապվում եմ դիրքերի հետ և իմանում, որ ունենք 2 վիրավոր՝ առաջինի կոմբատը և մեկ զինվոր: Տխրում ենք և ամեն ժամ տղաների որպիսությունը հարցնում: Ես Սիսիանում կես մարդ եմ դառնում, որովհետև ամբողջ միտքս մնում է դիրքերում: Ժամը 20-ին տղերքով ընթրում ենք, ու գալիս եմ տուն: Ես կարոտել եմ իմ կրտսեր որդիներին՝ Նարեկին ու Հրանտին, թեև իմ երկու ավագ որդիները դիրքերում են: Կապվում եմ տղաների հետ և մի քիչ հանգստանում:

Մի անգամ մեծ որդիս` Տարոնը, ինձ հարցրեց.

-Հայրի՜կ, մեզ այդպես չես սիրել, չէ՞:

Ես պատասխանեցի, որ երբ իրենք փոքր էին, ես եղել եմ պատերազմի դաշտում և ժամանակ չեմ ունեցել իրենց սիրելու:

Հիմա ավագներս կարոտում են իրենց փոքր եղբայրներին, ինչպես ես:

  1. 05. 2016թ.

Այսօր կայացավ տղաների քառասունքը: Եղիշի կնոջ` Սվետայի լացն ինձ սպանեց, և ես առանձնացա, որ արցունքներս ոչ ոք չտեսնի: Եղիշը իմ 50 և ավելի տարիների ընկերն էր, և ես հաճախ նրան ասում էի Վարպետ, որովհետև իմ որսի ուսուցիչը նա է եղել: Ափսոս, շատ ափսոս, որ ինքն էլ գնաց ու միացավ մյուսների հրեղեն երթին: Սվետան իր լացի մեջ ասում էր.

– Եղի՜շ, Կարենին ու Աղվանին լավ կպահես:

Կարենն ու Աղվանը եղբայրներս են, որ զոհվել են դեռ անցած պատերազմում:

Ես չեմ կարողանում մոտենալ Ժենիկ տոտային և Ռազմիկ ձյաձյային: Կարծես ես եմ մեղավորը, թեպետ… Իմ ջոկատի զոհված տղաների և ընդհանրապես յուրաքանչյուր զոհված զինվորի համար ես ինձ միշտ մեղավոր եմ զգացել ու հիմա էլ մեղավոր եմ զգում:

Երանի յուրաքանչյուր սպա ինքն էլ իրեն մեղավոր համարեր և լուրջ զբաղվեր զինվորի ու բանակի հոգսերով:

  1. 05. 2016թ.

«ԿՐԿԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ»

Առավոտյան գալիս եմ Երկրապահ և սպասում, թե քանիսն են հավաքվելու, որ միասին մեկնենք մարտադաշտ: Հավաքվում ենք 21 հոգի, որոշները անգամ հագուստ չունեն, և հրահանգում եմ՝ ով չի ուզում գալ, թող իր հագուստը հանձնի գնացողներին: Ինձ է միանում նաև Բաղդասար Ազոյանը` Հովիկ Ազոյանի որդին, և ես շատ եմ ուրախանում: Լուսահոգի Հովիկ Ազոյանը եղել է Սիսիանի գնդի առաջին հրամանատարը: Բաղդասարը շատ բարի տղա է, քչախոս և հավեսին հումոր անող: Հասնում ենք Մատաղիս, և որոշում եմ բազայում ոչ ոքի չպահել, բոլորս տեղափոխվում ենք 6-րդ պաշտպ. շրջան 3-րդի ՀԴԿ: Տղաներին բաժանում եմ 3 խմբի: Մի մասին Կարապետյան Արմենի գլխավորությամբ ուղարկում եմ «կալգոտկա», մի մասին (Միրզոյան Գրիշայի հետ)՝ կողքի դիրքը, մի մասին էլ թողնում եմ ինձ մոտ` որպես արագ հակազդման և արձագանքման խումբ: Հավաքեցի բոլորին, ովքեր տուն էին գնում, հայտնեցի իմ շնորհակալությունը և ճանապարհեցի: Իմ երկու որդիներին հանձնարարականներ տվեցի և ճանապարհեցի բոլորի նման: Կարոտել եմ Նարեկիս և Տարոնիս ու Տիրայրին հանձնարարեցի անպայման հանդիպել: Իմ ծառայավայրից ինձ ոչ ոք չի զանգում, և ես վիրավորված եմ: Աշխատողներս (ենթականերս) շատ-շատ են զանգում և անհանգստանում: Օրը մթնում է, ու էլի սկսվում են ամենօրյա կրակոցները: Վաղը մեր նախագահը պետք է հանդիպի Ադրբեջանի նախագահին:

Լույսը բարով բացվի:

  1. 05. 2016թ.

Լուսաբացին մենակ սուրճ եմ եփում և հանգիստ վայելում: Համլետը մոտենում է և զարմանում, որ արդեն հասցրել եմ սուրճ խմել: Մանվելի հետ մեկնում եմ 136 և ամբողջ օրը անցկացնում այնտեղ: Դիրքում ես ինձ շատ լավ եմ զգում: Տղաների մոտ ես ինձ հանգիստ  եմ զգում: Այսօր նախագահների հանդիպումն է, և ես մտահոգ եմ: Ես զանգեր չեմ ստանում և ավելի հանգիստ եմ: 136-ում նկարվում եմ տղաների հետ: Պոստից ներքև` խրամատում, մի արտույտ է բույն դրել, բնի մեջ՝ 6 հատ ձու: Վաշտի հրամանատարի մոտից վերցնում եմ «Հայ զինվոր» թերթը և կարդում: Հանդիպում եմ Ղուկաս Սիրունյանի աղոթքին ու աղոթքը սկսում եմ շարունակել իմ ձևով: Բարձրյալի հետ եմ խոսում ու ասում, թե ինչու թույլ տվեց, որ Ադամի որդիները իրար սպանեն, և որ առ այսօր նույնը շարունակվում է: Չէ՛, թուրքը Ադամից չի սերվել, այլ բորենուց, օձից ու չգիտեմ էլ ինչից: Սկսում եմ կրկնել՝ «Մեղա Աստծու, մեղա Աստծու, մեղա Աստծու»: Ես կարոտում եմ բանաստեղծություն կարդալուն, բայց գլուխս ոչինչ չի գալիս՝ բացի զենքից, զինվորից, թուրքի դիրքից, իմ ընկերների զգույշ կամ անզգույշ լինելուց: Նորից եմ դիմում Աստծուն. «Տե՛ր, պահեա և պահպանեա զորքս հայոց, բանակս հայոց, հողս հայոց»: Հիշում եմ հայր Մակարին, ով ապրիլի 3-ին մեզ ճանապարհում էր դիրքեր և զարմանում ու զայրանում` հիշելով ապրիլի 4-ին կորցրած 9 ընկերներիս, որ հանգչում են մեր Սիսիանի պանթեոնում` նախկինների կողքին, ու 3 ընկերներիս, որ դեռ բուժման մեջ են, ու ոչ ոք չգիտի, թե ինչքան պիտի բուժվեն: Նորից եմ աղոթում ու դիմում Բարձրյալին…

Թշնամու բլրակին, դեպի ուր 50-60 մ է, ես ազերի եմ ման գալիս, որ աչքերին նայեմ, որպեսզի հասկանամ` սերված են թուրքի՞ց, թե՞ սելջուկից…

Շարունակելի

«ՍԻՍԱԿԱՆ» ջոկատի հրամանատար, պահեստի գնդապետ ԱՇՈՏ ՄԻՆԱՍՅԱՆ

                   Աղբյուրը՝ hayzinvor.am

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25