Սիսիանի համայնքապետի թեկնածու Արա Զաքարյանի խոսքն ընտրողներին

23.09.2022 10:30
3962

 Իմ սիրելի հայրենակիցները սպասում են, որ որպես համայնքապետի թեկնածու, թե արդեն ընտրված համայնքապետ, ես դիմելու եմ նրանց նույնպիսի ուղղամտությամբ ու վճռականությամբ, ինչպիսին պահանջում է մեր համայնքի ներկա վիճակը: Այսօր իսկապես ժամանակն է ասելու ամբողջ ճշմարտությունը: Մենք պատճառ չունենք, ոչ էլ կարիք՝ խուսափել համայնքի անմխիթար վիճակի ազնիվ ու արդար գնահատականից:

Սիսիանն իսկապես գտնվում է ծանր և բարդ իրավիճակում, բայց կասկած չունեմ՝ մենք հաղթահարելու ենք առկա դժվարությունները: Միակ բանը, ինչից պետք է վախենալ՝ հուսալքությունն է, որ կաթվածահար է անում մեր ջանքերը՝ նահանջը հարձակման, հետընթացն առաջընթացի վերածելու ճանապարհին: Ինձ ու իմ թիմին անհրաժեշտ են ձեր ըմբռնումը, հավատը, աջակցությունը՝ համայնքի բոլոր բնակչներիս համար ընդհանուր խնդիրները հաջողությամբ լուծելու համար:

Մեր բնակավայրերի մի մասում չկան կյանքի տարրական պայմաններ: Աշխատատեղերի բացակայության կամ աշխատանքի ցածր եկամտաբերության պատճառով առավոտից երեկո աշխատող մարդիկ անգամ դժվարությամբ են ապրում: Եվ այդուհանդերձ՝ մեր համայնքի անկումը նյութական, ֆինանսական միջոցների անբավարարությունից չէ իրականում: Գլխավոր պատճառը համայնքային իշխանությունների կառավարչական անգործությունն է կամ անարդյունավետ գործունեությունը, անազնիվ ու իրենց գործին չտիրապետող պաշտոնյաների ձախողումները:

Համայնքը վերականգնելու և զարգացնելու համար կոնկրետ միջոցառումների կարիք կա, ըստ որում՝ անհապաղ: Բայց այդ չեն կարող անել ու չեն անի այն մարդիկ, ովքեր մեզ հասցրել են այս վիճակին: Նախկինն ու ներկան պետք է հեռանան ընտրությունների հետևանքով, որպեսզի մենք լուծենք համայնքի ու սիսիանցու առաջնահերթ խնդիրը՝ աշխատանքը վերադարձնենք մարդկանց, կարգ ու կանոն հաստատենք մեր համայնքում, ձևավորենք գործունակ և արդյունավետ, սիսիանցու շահերով առաջնորդվող ազնիվ ու արդար համայնքային իշխանություն:

Տեղյակ ենք, կարող ենք, կանենք:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՐԱ ԶԱՔԱՐՅԱՆ

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21