Մեկնարկել է 48-օրյա Մեծ Պահքը

28.02.2022 10:27
3279

 Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով փետրվարի 24-ին մեկնարկում է 48-օրյա Մեծ Պահքը։ Այն սկսվում  է Բուն Բարեկենդանից և տևում մինչև Սուրբ Հարության (Զատկի) տոն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք՝ հրաժարվելով ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Լեռան քարոզում» Քրիստոսը պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծիր քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու: Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն Բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Մեծ Պահքը կիսվում է միջինքով, այդ օրը պահքը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` միջինքին բաղարջից պահոց գաթա են պատրաստում: Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերին Եկեղեցական տոնացույցի համաձայն՝ տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Տարվա ընթացքում պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելողը և ամենաերկարատևը Մեծ Պահքն է:

armenpress.am

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21