Հանդիպում արձակագրի հետ

08.07.2025 15:59
527

«Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ–ի էլեկտրոնային գրադարանի հյուրն էր արձակագիր Դիանա Համբարձումյանը։

Ծնվել է 1961 թ․ մայիսի 3-ին Թբիլիսիում, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել Քաջարանում, որտեղ 1977 թ․  ավարտել է Ստ․ Շահումյանի անվան դպրոցը, այնուհետև 1983 թ.-ին՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը։ 1984 -ից աշխատում է նույն բուհում, անգլերեն հաղորդակցման և թարգմանության ամբիոնի պրոֆեսոր է։

Ունի գրած բանաստեղծություններ և մի պիես, բայց ինչպես խոստովանում է՝ իրեն տեսնում է արձակի մեջ։ Եվ այդպես է իրականում։ 20-ից ավելի գրքերի հեղինակ է, զբաղվում է նաև թարգմանությամբ։

2016 թ․ արժանացել է Հայաստանի գրողների միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Կանթեղ» թարգմանական մրցանակին՝ անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն թարգմանչական վաստակի համար։

Նրա պատմվածքներն էլ թարգմանվել են մի շարք լեզուներով՝ ընդգրկվելով տարբեր երկրների գրական ամսագրերում և անթոլոգիաներում։

Հանդիպմանը Դիանա Համբարձումյանը ներկայացրեց իր գրական ուղին, միջազգային ծրագրերի մասին տպավորություններ պատմեց, որոնց մասնակցել է՝ Վիեննա, Վալ–Դավիդ (Կանադա), Ինդիանապոլիս (ԱՄՆ) և այլն։

Հընթացս հատվածներ ընթերցեց «Մեղր ու լեղի աշխարհ» գրքից, որը 2024 թ․ արժանացել է Ստեփան Ալաջաջյանի անվան մրցանակի։

 Հանդիպման ընթացքում արձակագիրը պատասխանեց ընթերցողների հարցերին։

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40