Հանդիպում ընթերցողների հետ

20.09.2017 16:16
1858

Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, լեզվաբանության պրոֆեսոր Դիանա Համբարձումյանի հետ, որին մասնակցում էին մարզային գրադարանի աշխատակիցներ, ընթերցողներ, «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի սովորողներ: Նրա անցած ուղին, գրական-ստեղծագործական առնչությունները եւ թարգմանական աշխատանքները ներկայացրեց Սյունիքի մարզային գրադարանի գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման եւ պահպանման բաժնի վարիչ Սիլվա Սարգսյանը:


Դիանա Համբարձումյանը ծնվել է Թբիլիսիում, մանկությունն ու պատանեկությունն անցել են Քաջարանում: 1978 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երեւան: Գերազանցությամբ ավարտել է Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտի անգլերենի ֆակուլտետը: 1984-ից մինչեւ այժմ անգլերեն եւ թարգմանության տեսություն է դասավանդում Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակական համալսարանում:


Թեեւ ուշ է ոտք դրել գրական աշխարհ, բայց այժմ 20 գրքի հեղինակ է: Նրա գրած հոդվածները որպես զեկուցում հնչել են միջազգային եւ հանրապետական գիտաժողովներում, փառատոներում: «Աստծո բնակեցրած երկրում» վեպը 2009-ին արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակին:  Թարգմանել է ամերիկյան գրականության դասականներ Կուրտ Վոնեգուտի «Կապտամորուս» եւ Ուիլյամ Ֆոլքների «Սարթորիս» վեպերը: «Տասը լավագույն պատմվածք» հայերեն-անգլերեն ժողովածուն թարգմանվել է գերմաներեն: Նրա պատմվածքները «Հեռագիր Ֆաթիմային» խորագրով լույս են տեսել ռուսերեն եւ հրատարակվել Ռուսաստանում:


Հանդիպման ընթացքում արձակագիր-թարգմանիչը հետաքրքրական դրվագներ ներկայացրեց հայ գրողների հետ ստեղծագործական հանդիպումների մասին, նաեւ արտասահմանյան ուղեւորությունների, որոնք գրական ներշնչանքի աղբյուր են եղել, մի հատված ընթերցեց իր նոր վեպից: Բանախոսի ելույթում անդրադարձ եղավ նաեւ գրական թարգմանությունների նրբություններին, այն դժվարություններին, որ հաղթահարել է Ֆոլքներ թարգմանելիս: Ցերեկույթի ընթացքում Դիանա Համբարձումյանը մեկ առ մեկ անդրադարձավ իր ստեղծագործություններին, ուշագրավ մանրամասներ ներկայացրեց դրանց ստեղծման պատմությունից: Հանդիպման ավարտին նա ընծայագրերով իր գրքերից բաժին հանեց միջոցառման մասնակիցներին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40