Հանքարդյունաբերության ոլորտում և ՀԷԿ-երում շատ վատ վիճակ է․ նախարար

24.08.2018 12:29
1248

«Կան ծրագրեր, որոնք նախկին իշխանությունների պաշտոնավարման ժամանակ թերի են կատարվել կամ արդյունավետ չեն. այդ ամենը քննարկվել է և հիմա նոր հնարավորություններ ենք փորձում ստեղծել ծրագրերի իրականացման համար»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Հարցին՝ անարդյունավետ աշխատանք է կատարվել, թե՞ արդյունավետ յուրացում. Նախարարը պատասխանեց, որ իրավական գնահատական կտան իրավապահ մարմինները: Նրա հավաստմամբ՝ մեծ ծավալի ստուգումներ են իրականացվում իրավապահ մարմինների կողմից: «Այս պահին բարձավոլտ էլեկտրական ցանցերում Պետական վերահսկողության ծառայության կողմից ստուգումներ են սկսվել, առաջիկայում արդյունքները կհրապարակեն»,- նշեց Ա. Գրիգորյանը:

Կառավարությունն այսօր որոշում է ընդունել ՀԷԿ-երի գործունեության վերաբերյալ: Նախարարի հավաստմամբ՝ սկսվել են ՀԷԿ-երի գործունեությանն ուղղված մի քանի համալիր միջոցառումներ իրականացվել: Նրա խոսքով՝ ՀԷԿ-երում շատ վատ վիճակ է: Խնդիրն հետևյալն է. «Այն հնարավորությունները, որ տրված են փոքր ՀԷԿ-երին՝ ջրօգտագործման թույլտվության առումով, մի քանի անգամ գերազանցում են, որը խնդիրներ է առաջացնում: Շատ վատ է, որ նման իրավիճակ ունենք, չի կարելի անտեսել պետության կողմից սահմանված նորմերը»:

Նախարարի հավաստմամբ՝ ծրագրեր են իրականացվում Իրանի և Չինաստանի հետ: Անդրադառնալով «Նաիրիտի» վերագործարկման խնդրին Ա.Գրիգորյանը նշեց, որ բոլոր մասնագետները միաբերան հաստատում են, որ «Նաիրիտը» գտնվում է բավականին լավ վիճակում և մի քանի տեխնիկական լուծումներ տալուց հետո այն կաշխատի: Նա նաև հավելեց, որ կաուչուկը միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունի:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտը կաղում է. «Նախորդ իշխանությունների կողմից աշխատանքներ են կատարվել այս ուղղությամբ, սակայն դրանք բավարար չեն: Կան խնդիրներ, որոնց լուծումները հրատապ են: Մենք չունենք գնահատական, թե ՀՀ-ում հանքարդյունաբերության որ ոլորտը պետք է զարգացնել, որքան պետք է արդյունահանել:

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40