Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են հակաթույնով. օձի խայթելու դեպքում բուժումն անվճար է

14.07.2018 18:01
1717

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարության աշխատակազմի Դիմում և բողոքների արագ արձագանքման բաժինը 2018 թվականի առաջին կիսամյակում ստացել է օձի խայթելու մասին 38 հաղորդում, 2017 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է օձի խայթելու 65 դեպք:

«Արմենպրես»-ին առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ արձանագրված դեպքերից Երևանի բժշկական կազմակերպություններ դիմել են 13-ը, մարզային` 25-ը: Ամենաշատ դեպքերը գրանցվել են Արարատի մարզում` 9, Արմավիրի մարզում  7, Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի, Շիրակի մարզերում՝ 2-ական, Վայոց ձորի մարզում՝ 1 դեպք, տուժածներից 23-ին ներարկվել է հակաթույն, իսկ մնացած 15-ի դեպքում բժշկական ցուցում չի եղել:

«2018 թվականին օձի խայթելու առաջին դեպքն արձանագրվել է մարտի 5-ին, 2017 թվականին՝ ապրիլի 18-ին»,-տեղեկացրին նախարարությունից:

Առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են հակաթույնով, միաժամանակ տեղեկացնում են, որ օձի խայթոցն ընդգրկված է անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկում, և տվյալ բուժօգնությունը բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է անվճար հիմունքներով:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40