Դա կբացառեր շուրջ 2,5 հազար հայորդիների անդառնալի կորուստը, Հադրութի ու Շուշիի անկումը. հայտարարություն

06.05.2021 16:31
1280

44-օրյա աղետալի պատերազմի ավարտից անցել է արդեն յոթ ամիս, սակայն հասարակությանը հուզող ոչ մի հարց սկզբունքորեն չի ստացել իր պատասխանը, ինչը նշանակում է, որ ըստ էության մենք գործ ունենք անգիտությամբ և կամ հստակ դիտավորությամբ մսխվող, իրականում կորցրած ժամանակի հետ։

Ինչ վերաբերում է նեղ դրվագային այս կամ այն դեպքի առիթով հարուցված քրեական գործերին, դրանք ոչ այլ ինչ են, քան աշխատանքի երևութականություն (իմիտացիա), ճանապարհ դեպի շարունակվող անորոշություն։

Մինչդեռ պետականամետ գործելու դեպքում, շահագրգիռ մոտեցման արդյունքում պիտի անխուսափ ձևավորվեր համապատասխան նյութատեխնիկական միջոցներով ու ֆինանսավորմամբ ապահովված օպերատիվ-քննչական խիստ պրոֆեսիոնալ խումբ, որը գործերը քննության կառներ մեկ ընդհանուր տրամաբանության մեջ ու շաղկապված, որպեսզի կատարվածի մասին լիներ ամբողջական, հստակ պատկերացում մեղավոր անձանցով ու նախադեպի ստեղծումով։ Այն թույլ կտար հետագայում բացառել 44-օրյա պատերազմի նման աղետները և կամ, ինչը կուզենայինք առանձնահատուկ ընդգծել, դրանց հնարավոր պլանավորումն ու իրականացումը։

Առայսօր հանրությանը հուզող բազմաթիվ անպատասխան մնացած հարցերից կուզենայինք հատկապես առանձնացնել հետևյալները՝

1․ վերջին տարիներին, պատերազմի ու հետպատերազմյան ժամանակաշրջանում ի՞նչ գաղտնի բանակցություններ են ընթացել փաշինյանական ու ադրբեջանաթուրքական իշխանությունների միջև, ովքե՞ր են մասնակցել, վերջնարդյունքում ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել,

2․ իշխանություններն ու իրավասու մարմինները տեղյակ ե՞ն եղել նախապատրաստվող պատերազմից։ Եթե այո, ապա կանխարգելող ի՞նչ միջոցառումներ են իրականացրել և արդյո՞ք դրանք բավարար են եղել,

3․ պատերազմում պարտվելու պատասխանատվությունն ովքե՞ր են կրում՝ սկսած վարչապետից մինչև զորամասերի հրամկազմ։ Կոնկրետ դեպքերում (օրինակ՝ մարդկային ու զինտեխնիկայի կորուստ, չհիմնավորված նահանջ, դիրքերի զիջում, տարածքների, այդ թվում Հադրութի ու Շուշիի հանձնում) նրանցից յուրաքանչյուրն ի՞նչ սխալներ է թույլ տվել, դրանք ի՞նչ հետևանքներ են առաջացրել,

4․ պատերազմական գործողությունների ընթացքում վարչապետը և այլ պաշտոնատար անձինք ի՞նչ գործողությունն են իրականացրել այլ պետությունների կողմից Հայաստանին պատշաճ աջակցություն ցուցաբերելու համար, այդ քայլերն արդյո՞ք բավարար ու նպատակային են եղել,

5․ ՀՀ պաշտպանության նախարարությունից, գլխավոր շտաբից, ԱԱԾ-ից ու այլ աղբյուրներից իրազեկված լինելով, որ երկիրը գնում է անխուսափ պարտության, ՀՀ վարչապետն ինչո՞ւ դեռևս հոկտեմբեր ամսին չի դադարեցրել պատերազմական գործողությունները և գնացել բանակցությունների՝ դրանով իսկ ապահովելով ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումն Արցախում, ինչ կբացառեր հոկտեմբեր ամսից հետո շուրջ 2,5 հազար հայորդիների անդառնալի կորուստը, Հադրութի ու Շուշիի անկումը։

Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանը ստանալու համար մենք գտնում ենք, որ համապատասխան իրավական հիմքեր ձևավորելուց հետո, դեռևս նոյեմբեր ամսին, իշխանությունների նախաձեռնությամբ պետք է ստեղծվեր հանրապետության ամենափորձառու առնվազն 10 քննիչից ու 15 օպերատիվ աշխատակցից բաղկացած, բացառապես այս խնդրով զբաղվող օպերատիվ-քննչական խումբ, կառանձնացվեին առնվազն երկու-երեք դատախազ և դատավոր կոնկրետ այս գործի միջդատական վարույթի հետ կապված իրենց գործառույթներն իրականացնելու համար, նրանցից յուրաքանչյուրը կապահովվեր համապատասխան տեխնիկական միջոցներով, առնվազն մեկ միլիոն դրամը գերազանցող բարձր աշխատավարձով, նախաքննությունն իրականացնելու համար կսահմանվեին հստակ ժամկետներ, թույլատրելիության սահմաններում խումբն իր գործունեությամբ կլիներ թափանցիկ, խմբի ղեկավարը վերջնարդյունքում հրապարակային, իսկ անհրաժեշտության դեպքում գաղտնի հաշվետվություն կներկայացեր Ազգային ժողովին։

Համադրության համար նշենք, որ այդպես էլ անհասկանալի մնացած և ավելի նվազ կարևորություն ներկայացնող հակաոռուպցիոն մարմնի ստեղծման համար պետությունն արդեն իսկ հատկացրել է ութ միլիարդ դրամը գերազանցող գումար։

Բացառությամբ նախաքննական մարմնի, որևէ այլ կառույց, այդ թվում՝ փաստահավաք խումբ, շահագրգիռ փաստաբաններ, ՀԿ-ներ, անհատներ, այլ միավորումներ ու նախաձեռնություններ, ընձեռված չլինելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքի գործիքակազմով , չեն կարող ապահովել խորը մասնագիտական քննություն, տալ իրականության ամբողջական պատկերն ու իրավական գնահատականը։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

 

 

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22