Վրաստանի կառավարությունը թույլ չտվեց, որ երկիրը վերածվի «2-րդ Ուկրաինայի». Օրբան

29.10.2024 15:07
647

Վրաստանի կառավարությունը թույլ չտվեց, որ երկիրը վերածվի «երկրորդ Ուկրաինայի». այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ իր վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ պաշտոնական հանդիպման արդյունքներով, փոխանցում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը։

«Հունգարիան պաշտպանում է երկիրը չքանդելու և անիմաստ պատերազմի մեջ մտնելու ձեր ցանկությունը։ Մենք ողջունում ենք, որ վրաց ժողովուրդն ընտրեց խաղաղությունը, իսկ կառավարությունը, եվրաինտեգրման իր ցանկության համատեքստում, թույլ չտվեց, որ երկիրը վերածվի երկրորդ Ուկրաինայի»,- նշել է Հունգարիայի վարչապետը։

Օրբանի խոսքով՝ Վրաստանում ընտրություններն անցել են «ազատ և արդար», և ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերը կշարունակվեն, սակայն Վրաստանի կառավարության կաբինետը «չպետք է ուշադրություն դարձնի» դրանց:

«Եթե լիբերալները հաղթեին, ապա ամբողջ Արևմտյան Եվրոպայում կտարածվեր որպես ժողովրդավարություն իր լավագույն ձևով, բայց հիմա, քանի որ պահպանողական ոգին է հաղթել, Եվրոպայում արդեն վիճում են», - ասել է Օրբանը:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40