Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ

19.01.2018 15:53
1459

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի հունվարի 18-ի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ: Նախագահն Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու` եւս մեկ անգամ ներկայացնելով իր պատկերացումներն ապագա նախագահի որակական հատկանիշների մասին, որոնց, նախագահի համոզմամբ, միանգամայն համապատասխանում է կուսակցությանն իրկողմից առաջարկված թեկնածուն:

Նախագահ Սարգսյանը ցանկալի է համարել, որ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահն ընտրվի խորհրդարանական լայն համաձայնության պայմաններում եւ այդ տեսանկյունից կարեւորել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածուի հանդիպումներն ինչպես Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկերոջ, այնպես էլ խորհրդարանում ներկայացված մյուս բոլոր քաղաքական ուժերի խմբակցությունների հետ:

«Հարգելի՛ պարոն Սարգսյան,

Ձեզ հայտնի է՝ մենք մտել ենք քաղաքական նոր շրջափուլ: Ավարտին է մոտենում սահմանադրական փոփոխությունների ընթացքը՝ մենք արդեն եզրափակիչ փուլում ենք, եւ, իհարկե, ավարտին է մոտենում Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում իմ լիազորությունների ժամկետը: Այս պայմաններում մենք պետք է ընտրենք նոր նախագահ՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին, եւ այդ ընտրությունները պետք է տեղի ունենան Ազգային ժողովում: Խոսքը պետության գլուխ ընտրելու մասին է, ով պետք է հետեւի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահպանմանը: Իհարկե, Սահմանադրությունը չափանիշներ, պահանջներ է առաջադրում հանրապետության նախագահին, եւ այդ պահանջներից ես կառանձնացնեի անաչառ լինելու պահանջը: Անշուշտ, ես ունեմ իմ պատկերացումները Հայաստանի Հանրապետության նոր նախագահի որակների մասին եւ այդ մասին վերջերս մի քանի անգամ արտահայտվել եմ:

Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահը պետք է լինի կայացած եւ վառ անձնավորություն, քաղաքականապես պատրաստված եւ կոփված պետք է լինի, բայց ոչ քաղաքականացված: Նա պետք է կարողանա կազմակերպել երկխոսություն քաղաքական տարբեր ուժերի միջեւ, ինչպես նաեւ հասարակության տարբեր խավերի միջև լարվածությունը թուլացնելու նպատակով, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի: Պետք է կարողանա պատվով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունն արտերկրում, ճանաչի սփյուռքը եւ ունակություն ունենա համախմբելու աշխարհասփյուռ հայությանը:

Երեկ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնում մենք անդրադարձել ենք այս հարցին, եւ ես, հաշվի առնելով Ձեր ունակությունները, Ձեր որակական հատկանիշները, առաջարկել եմ իմ գործընկերներին՝ առաջարկել Ձեզ համաձայնություն տալ մեր քաղաքական ուժի անունից առաջադրվել որպես Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի թեկնածու: Դուք կայացած գիտնական եք, վարել եք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, ունեք դիվանագիտական մեծ փորձ, եւ սա է պատճառը, որմենքլրջորեն քննարկել ենք Ձեր թեկնածությունը: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, ովքեր միաձայն պաշտպանեցին իմ առաջարկությունը:

Իհարկե, շատ ցանկալի է, որ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահն ընտրվի խորհրդարանական լայն համաձայնության պայմաններում: Եվ հաշվի առնելով մեր այս ցանկությունը՝ կարծում եմ, որ Ձեր մտորումների ժամանակ ճիշտ կլինի, որպեսզի հանդիպեք մեր կոալիցիոն գործընկերոջը՝ Դաշնակցությանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին՝ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցություններին եւ տեսանելի ապագայում որոշում կայացնեք, որովհետեւ այդ ընտրությունները պետք է տեղի ունենան մարտի սկզբին: Եվ մեր ցանկությունն է, որ այդ ընտրությունները տեղի ունենան մեկ փուլով, եւ մարտի սկզբին մենք արդեն ունենանք Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ: Ի՞նչ եք կարծում այս առումով»,- ասել է Հանրապետության նախագահը:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին եւ Հանրապետական կուսակցությանը իր նկատմամբ ցուցաբերված բարձր վստահության համար՝ մեծ պատիվ համարելով նման առաջարկությունը եւ վստահեցրել է, որ եթե քաղաքական ուժերի, ինչպես նաեւ հանրության լայն շրջանակների հետիր հանդիպումներից հետո որոշում կայացնի ընդունել առաջարկը, կփորձի պատվով կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականություններն ու արդարացնել այդ մեծ վստահությունը:

«Պարո՛ն Նախագահ,

Նախ թույլտվեք իմ խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ եւ Հանրապետական կուսակցությանն այս բարձր վստահության համար: Կարծում եմ, իրոք, Հայաստանը թեւակոխում է մի նոր շրջան, կարծում եմ՝ շատերի կողմից գիտակցված մեծ փոփոխությունների շրջան, դեպի ավելի ժողովրդավար երկիր՝ պառլամենտական հանրապետություն: Այդ իմաստով, իհարկե, կրկնակի մեծ պատասխանատվություն է եւ մեծ պատիվ ինձ համար Ձեր առաջարկությունը:

Ինչպես Դուք ասացիք, շատ կարեւոր է, որորոշում ընդունելուց առաջ ես նույնպես առիթ ունենամ հանդիպել քաղաքական տարբեր ուժերին ե՛ւ Ազգային ժողովում, ե՛ւ Ազգային ժողովից դուրս՝ կուսակցություններին: Շատ կուզենայի հանդիպել նաեւ հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպություններին, գործարար շրջանակներին, աշխատավորական շրջանակներին: Իհարկե, անպայման կուզեի հանդիպել Արցախի Հանրապետության ղեկավարությանը եւ իհարկե, հանդիպել սփյուռքահայությունը ներկայացնող կառույցներին, կազմակերպություններին կամ անհատներին եւ դրանից հետո իմ որոշումը կայացնել: 

Բոլոր դեպքերում, ինձ համար մեծ պատիվ է Ձեր առաջարկությունը, պարո՛ն նախագահ: Կրկին շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Եվ եթե այս բոլոր հանդիպումներից հետո որոշումս կայացնեմ, կփորձեմ պատվով կատարել Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները եւ արդարացնել այն վստահությունը, որ լսեցի Ձեզնից, Ձեր կուսակից ընկերների կողմից եւ հուսամ նաեւ կլսեմ մեր մյուս քաղաքացիներից եւ մեր հայազգի որդիներից: Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ: Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար»,- ասել է Արմեն Սարգսյանը:

president.am

19 հունվարի 2018թ.

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00