«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին կմասնակցեն «Մենք» դաշինքով

10.11.2018 13:53
1125

ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները հուշագիր ստորագրեցին Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին «Մենք» դաշինքով մասնակցելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուշագիրը ստորագրեցին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը:

«Մենք՝ «Հանրապետություն» կուսակցությունը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, հավատարիմ մնալով ազատական և ժողովրդավարական գաղափարներին, հիմք ընդունելով երկու կուսակցությունների մոտեցումներն ու տեսլականները Հայաստանի Հանրապետության զարգացման ուղղության վերաբերյալ, ինչպես նաև կարևորելով Հայաստանում իրավական, ժողովրդավարական պետության կայացումը, ազատական տնտեսության ձևավորումը և համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը. Ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների  համար այս կարևորագույն փուլում անհրաժեշտ է քաղաքական և հասարակական ուժերի համախմբում, կարևորելով դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների բացառիկ դերն ու նշանակությունն այս տարվա ապրիլից սկսված փոփոխությունները իրենց վերջնական հանգրվանին հասցնելու հանձնառությունը, որոշեցինք սույն թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցել միասին՝ ձևավորելով «Մենք» դաշինքը», համատեղ գործունեության, այդ թվում՝  նոր ուժերի ներգրավման վերաբերյալ որոշումները կայացնել կոնսենսուսով, մեր առաջ քաշած կենսունակ և իրավական ծրագրերի միջոցով իրականություն դարձնել արևմտյան ժողովրդավարության, իրավական պետություն, ազատական շուկայական տնտեսություն, կայուն քաղաքացիական հասարակություն, անվտանգության ժամանակակից և մրցունակ համակարգեր և երջանիկ ու բարեկեցիկ քաղաքացի ունենալու երազանքը: Հայաստանի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեր գերագույն արժեքն են, և մենք պետք է իրացնենք այդ փոփոխությունները, որոնք ՀՀ զարգացման և արդիականացման գրավականը կլինեն, կբերեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքի որակի իրական և շոշափելի փոփոխության: Մենք՝ հանուն փոփոխությունների, հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հանուն Հայաստանի Հանրապետության» ասված է հուշագրում:

 

 

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34