«Հայ ասպետ» ծրագիրը հնարավոր է հաջորդ տարի եթերում չլինի. ԿԳՆ-ն վերանայում է մոտեցումները

06.09.2018 20:51
1165

«Հայ ասպետ» հեռուստանախագիծը, որը Հանրային հեռուստաընկերության եթերում է արդեն մեկ տասնամյակ, եւ որի ընթացքում իրենց գիտելիքներով մրցում են հայաստանյան դպրոցների աշակերտները, հաջորդ տարի կարող է դադարեցվել: Համենայնդեպս, չի բացառվում, որ կրթության եւ գիտության նախարարությունն այդ ծրագիրն այլեւս չֆինանսավորի:

Նախարարության 2018 թվականի բյուջեով «Հայ ասպետի» համար հատկացված է ավելի քան 64.5 միլիոն դրամ: Տրամադրված գումարն անփոփոխ է եղել առնվազն վերջին մի քանի տարիներին: Դրանից ավելի առաջ հասել է մինչեւ 67 միլիոնի: Այժմ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, քննարկվում է հետագայում «Հայ ասպետին» աջակցելու նպատակահարմարության հարցը:

Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը, անդրադառնալով «Հայ ասպետի» հետագա ճակատագրի մասին մեր հարցին, պարզաբանեց, որ հաջորդ տարվա բյուջեի նախագիծը քննարկելու այս փուլում նպատակ է հետապնդվում, որ նման խնդիրների լուծման հիմքում դրվի մրցակցության սկզբունքը: Մասնավորապես՝ «Հայ ասպետ» հեռուստախաղը կրթության եւ գիտության նախարարությունը սկսել է ֆինանսավորել՝ առանց նմանօրինակ ծրագրերի մրցույթ հայտարարելու եւ առանց առաջարկներից լավագույնն ընտրելու ձգտման:

«2019 թվականի բյուջեի մասին օրենքի կազմման հիմքում հետեւյալ սկզբունքն է ընկած. բոլոր այն ծրագրերը, որոնք չեն հանդիսանում պետության կողմից իրականացվող պարտավորությունների լիազորում կամ պատվիրակում որեւէ երրորդ կողմին, իրականացվելու են մրցույթով: ...նախարարությունը հստակ իր առջեւ դնում է խնդիր, թե ինչ է պետք՝ Հայաստանի Հանրապետությունում կրթության եւ գիտության ոլորտում որեւէ քաղաքականություն զարգացնելու նպատակով: Դա հնարավոր է, որ արվի օրինակ հեռուստահաղորդումների, բանավեճերի, տարբեր մանկապատանեկան-հայրենասիրական հաղորդումների, ծրագրերի, կոնֆերանսների միջոցով: Մենք հստակեցնում ենք նպատակը, եւ այդ նպատակի իրականացման համար հնարավոր է տարբեր միջոցառումներ ձեռնարկվեն: Ու կարծում ենք, որ պիտի ստեղծվի բոլորի համար հավասար պայմաններում որեւէ գործունեություն ծավալելու դաշտ: Եվ հիմնականում այդ անկյունքարային սկզբունքն է, որ դրված է 2019 թվականի բյուջեի կազմման հիմքում»,- ասաց փոխնախարարը:

Նա նկատեց, որ «Հայ ասպետը» միակ ծրագիրը չէ, որին առանց մրցույթի, ուղղակի տրամադրվել են ֆինանսական միջոցներ: Տարբեր կազմակերպություններ դրամաշնորհներ են ստացել՝ արտադպրոցական կրթություն ապահովելու, հանրակրթության ոլորտում մի շարք ծառայություններ մատուցելու եւ այլնի համար: «Նույնիսկ եթե այլ կազմակերպություններ գալիս էին իրենց լավագույն ծրագրերով, որը շատ հաճախ կարող է լինել շատ ավելի լավ բովանդակային ծրագիր, քան այն ծրագրերը, որոնք պետության բյուջեից ֆինանսավորվում էին, ապա հնարավորություն չէր լինում այդ ծրագրերը ֆինանսավորելու: Մենք կարծում ենք, որ դա պետության ռեսուրսները ծախսելու տեսանկյունից արդյունավետ չէ, պետք է բաց լինի դաշտը եւ հնարավորություն տրվի մրցութային հանձնաժողովին՝ որոշելու՝ որն է նպատակին ծառայելու լավագույն միջոցը եւ նաեւ ինչպես կարելի է դրան հասնել հնարավորինս քիչ ռեսուրսներով՝ հաշվի առնելով պետության բյուջեի պայմանները»,- արձանագրեց կրթության եւ գիտության փոխնախարարը:

Արեւիկ Անափիոսյանի համար որոշակիորեն պարզ է, թե ինչ պատճառով է այս կամ այն ծրագրին նախապատվություն տրվել, երբ եղել են առավել բովանդակային առաջարկներ: «Առնվազն երկուսը կնշեմ: Առաջինը այն է, որ կրթության եւ գիտության նախարարությունը, որպես քաղաքականությունը մշակող լիազոր մարմին, չի հստակեցրել իր համար, թե կրթության յուրաքանչյուր ոլորտում ինչ գործունեություն է ուզում ծավալել, ինչ խնդիր, նպատակ է իր առջեւ դնում: Կրթական համակարգը նման է տարբեր կողմեր ձգած մի երեւույթի ասեմ, մի անհասկանալի կենդանու ասեմ կամ մի երկրաչափական պատկերի, որը ոչ ուղղություն ունի, ոչ հստակ հասկանում ենք՝ թե ինչ ենք ուզում մենք այս կրթությունը իրականացնելով, ի վերջո՝ ի՞նչ քաղաքացի ենք ձեւավորում, ունե՞նք, քաղաքացի ձեւավորելու նպատակ, թե՞ չունենք, ինչպիսի՞ն պետք է լինի այդ քաղաքացին: Որեւէ նպատակ, որքան մենք փորփրում ենք, չենք կարողանում գտնել, գոնե այնպես, որ դա հասարակության համար հասկանալի եւ ընկալելի լինի: Իսկ մյուս պատճառը, որը կնշեի, թերեւս այն է, որ շատ ծրագրեր կամայականորեն ֆինանսավորվել են պետության բյուջեից, որովհետեւ համապատասխան քաղաքական որոշումներ են եղել»,- կարծիք հայտնեց ԿԳ նախարարի տեղակալը:

Նա, միեւնույն ժամանակ փաստեց, որ ամեն դեպքում բավականաչափ լավ գործեր նախկինում արվել են. «Ես կարծում եմ, որ պետությունում շատ լավ բաներ արվել են, բայց դա բավականին քաոսային ձեւով է եղել, եւ այժմ մեր նախարարությունը փորձում է այդ ամեն ինչը համակարգել, բերել պետական դաշտ, գույքագրել բոլոր լավ եւ վատ նախաձեռնությունները, որոնք ոլորտում եղել են, դասեր քաղել ե՛ւ լավ, ե՛ւ վատ փորձից, որոնց հիման վրա արդեն մշակվել են բավականին շատ ծրագրեր, որոնք շատ շուտով կարծում եմ հնարավորություն կունենանք նաեւ հանրությանը ներկայացնելու»:

armtimes.com

 

 

 

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24