Հանրությունը պետք է իմանա, թե ինչ դեպքերի մասին էր խոսում Սերժ Սարգսյանը. փաստաբան

13.12.2017 16:05
1532

Սերժ Սարգսյանի Դիլիջանում  ՏԻՄ-երին նվիրված ծավալուն ելույթը բուռն քննարկման առարկա դարձավ: Նրա այս ելույթն արդեն հակասական արձագանքների է արժանացել. հիմնականում շեշտը դրվում է այն հանգամանքի վրա, որ մինչեւ այժմ տարիներ շարունակ գյուղապետները բոլոր ընտրությունների հիմնական ընտրակեղծարարներն են եղել, ինչի շնորհիվ վայելել են անարգել չարաշահումներ եւ հանցագործություններ կատարելու ազատությունը: Իսկ այսօր ահա, Սերժ Սարգսյանն ասում է, որ հունվարից հետո այլեւս ներողամիտ չի լինելու չարաշահումներ թույլ տված գյուղապետերի հանդեպ:

Թեմայի շուրջ մեր մի քանի հարցերին է պատասխանել փաստաբան Երվանդ Վարոսյանը:


- Պարոն Վարոսյան, օրեր առաջ ըստ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ: Սա արդյո՞ք հանցագործության մասին հաղորդում չէ: Եվ չի նշանակում, որ Սերժ Սարգսյանն իմանալով վերը նշվածների մասին, տարիներ շարունակ պարտակել է համայնքապետերի կողմից կատարված հանցագործությունները եւ որեւէ ընթացք չի տվել դրանց:


- Հայտարարության մեջ նկարագրված են ինչ-որ համայնքապետերի գործողությունների օրինակներ, որոնք ենթադրյալ հանցագործությունների մասին են վկայում։ Սակայն արդյո՞ք դրանք քրեական գործով քննության առարկա դարձած դեպքեր են, թե՝ ոչ, պարզ չի դառնում։ Ցանկացած պարագայում, կարծում եմ, հանրությունն իրավունք ունի տեղյակ լինել, թե ինչ դեպքերի մասին էր խոսքը գնում, քննություն կատարվե՞լ է այդ դեպքերով, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ինչո՞ւ:


- Նա ասաց, որ պատրաստ են, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ «մեզնից» կախված չէ՝ դժբախտ պատահար եւ այլն, պատրաստ են ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը պատրաստ չեն այլեւս հանդուրժել: Դժբախտ պատահար ասելով ի՞նչ նկատի ունի, արդյո՞ք խոսքն անզգույշ հանցագործությունների՝ վթարների մասին է: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:


- Ինձ համար առավել կարեւոր էին ելույթի այն հատվածները, որտեղ խոսք էր գնում ներողամիտ վերաբերմունքի, միջնորդների, ինչ-որ դեպքեր «պատահար» որակելու մասին եւ այլն։ Հետաքրքիրն այն է, որ այս մասով ելույթն ըստ էության արձագանքի չարժանացավ, կարծես թե բոլորի համար բնական բաներ էին հնչել։ Մինչդեռ հնչած մտքերը լրացուցիչ անգամ ցույց են տալիս, որ մեզանում այդպես էլ չի ձեւավորվում իրավունքի գերակայության, այն ապահովելու համար ընդունված օրենքների իշխանության զգացումը։ Մարդն է որոշում, թե որ դեպքում կամ ում նկատմամբ ներողամիտ լինել, պատժել, չպատժել, կամ երբվանից ինչպես կիրառել օրենքը։ Մինչդեռ այդ ամենը սահմանված է օրենքով, որը ենթակա է կիրառման անկախ որեւէ մեկի ցանկությունից։ Ցավոք, հասարակության համար այդ ամենը բնական է, տարօրինակ չէ։ Այս տեսակետից կարելի է փաստել, որ երկրի ղեկավարի կողմից արված հայտարարությունները բավականին անկեղծ էին, թեեւ տխրեցնող ու տխրեցնողը հասարակության արձագանքն է, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։ Հասարակության ճնշող մեծամասնության համար բնական է, որ կարող են լինել օրենքից վեր կանգնած մարդիկ։ Այստեղ է թաքնված խնդիրը, ու սա միայն Սերժ Սարգսյանի խնդիրը չէ, սա բոլորիս խնդիրն է։ Հայաստանն իր ողջ պատմական զարգացման ընթացքում չի ունեցել իրավիճակ, երբ օրենքն է մարդկանցից վեր, լինի դա անկախության շրջան, թե՝ օտարի իշխանության։ Միշտ օրենքից բարձր են եղել թագավորը, իշխանը, մարզպանը, խանը կամ գուբերնատորը։ Բայց եկեք հավատանք, որ սա մեր ճակատագիրը չէ։ Կամ մի օր այս փակ շրջանից դուրս կգանք ու օրենքը բոլորիս համար կդառնա ցանկացած մարդու կամքից վեր՝ հնարավորություն տալով կառուցել իրավունքի վրա խարսխված հզոր ու բարեկեցիկ պետություն, կամ շարունակելու ենք «յոլա գնալ», ժամանակ առ ժամանակ ողբալով մեր դաժան պատմության վրա։


- Ի՞նչ եք կարծում, դատախազությունը նրա այս հայտարարություններին իրավական ընթացք կտա՞, թե՞ ոչ:


- Չեմ կարծում, թե Հայաստանում կա որեւէ մարմին, որն առանց Սերժ Սարգսյանի ցուցումի իր ելույթի հետքերով որեւէ գործողություն ձեռնարկի։


Նշենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից մեր թղթակիցը հետաքրքրվել էր, թե արդյո՞ք դատախազությունը Սերժ Սարգսյանի հայտարարությունն ուսումնասիրում է, թե՞ ոչ: Ի պատասխան սակայն դատախազությունն այնպիսի տեքստ էր ուղարկել, որից մեղմ ասած ոչինչ չէր հասկացվում: Դատախազության պատասխանը ներկայացնում ենք ստորեւ.


«Բոլոր տեղեկությունները, որոնցում առկա են առերեւույթ հանցագործության մասին կոնկրետ տվյալներ, եւ որոնց մասին ՀՀ դատախազությանը սահմանված կարգով հայտնի է դառնում, օրենքով նախատեսված ընթացակարգերով ստուգվում են եւ դրանց տրվում է համապատասխան իրավական գնահատական: Որեւէ տարբերություն չի կարող լինել՝ խոսքը համայնքապետերի՞, թե՞ այլ պաշտոնատար անձանց հնարավոր գործողություններին կամ անգործությանն է վերաբերում: Մինչ այժմ համայնքապետի պաշտոն զբաղեցրած անձանց քրեական պատասխանատվության բազմաթիվ դեպքեր են եղել: Եվ հետայսու եւս բոլոր այն դեպքերում, երբ իրավապահ մարմինները կունենան նմանատիպ դրսեւորումների մասին կոնկրետ փաստեր, դրանք կենթարկվեն լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի ստուգման: Կոռուպցիոն կամ որեւէ այլ բնույթի հանցագործություններում պաշտոնատար անձանց մեղսակցությունը հիմնավորվելու դեպքում կձեռնարկվեն օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ նրանց համապատասխան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու ուղղությամբ»:

Տաթեւ Խաչատրյան
12 դեկտեմբերի 2017թ.
armtimes.com

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56