Հանուն հայոց հաղթանակի՝ ամեն օր ժամը 12-ին Սյունիքում ղողանջում է Տաթեւի աստվածասկիզբ եւ ամենազոր տաճարի զանգը

20.10.2020 19:05
7942

Զանգերի ամենօրյա ղողանջ ենք լսում նաեւ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Քաջարան գյուղի Սուրբ Հակոբ, Վերին Հանդի Սուրբ Աստվածածին, Մեղրիի Սուրբ Հովհաննես եկեղեցիներից…

Այդ զանգերը խորհրդանշում են Գաբրիել հրեշտակապետի փողը, որ հնչել է բոլոր այն դեպքերում, երբ հայոց աշխարհի վրա վտանգ է կախվել:

Այդ զանգերի ղողանջների ներքո նույնիսկ մեր ննջեցյալ նախնիներն են հարություն առել, երկինք ու երկիր են միմյանց միացել:

Այդ զանգերի ղողանջների ներքո Սյունյաց աշխարհի բոլոր ժամանակների զորավարների, նահատակների հոգիներ են միացել կենաց-մահու մարտերի մեջ հայտնված հայ զինվորին:

Եվ Գաբրիելյան փողի հնչյունների ներքո նրանք հերոսաբար ու անձնազոհաբար հետ են մղում մեր արյունարբու թշնամու զորագնդերին՝ այդկերպ կերտելով մեծ եւ սպասված հաղթանակը, որ հեռու չէ…

Սամվել Ալեքսանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40