ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղն ամփոփեց 2015-16 ուստարին

05.10.2016 17:08
2074

Սեպտեմբերի 28-ին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղում տեղի ունեցած գիտական խորհրդի նիստում քննարկվեցին 2015-16 ուստարվա կատարված աշխատանքները, ինչպես նաեւ մասնաճյուղի խնդիրներն ու հետագա անելիքները: Նիստը նախագահում էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տեղակալ, ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը, ով, մինչ այդ, շրջայց էր կատարել մասնաճյուղում, ուսանողներին ծանոթացրել համալսարանում գործող ծրագրերին եւ այլն:

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը ներկայացրեց ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի կարգավիճակում ընդունված զարգացման 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի 4-րդ տարվա կատարողականը` ներառելով մասնաճյուղի 2015-16 ուստարվա գործունեության, 2015թ. օրացուցային տարվա եւ 2016թ. հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակաշրջանի ֆինանսատնտեսական գործունեության ամփոփումը:

Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել են մասնաճյուղի ռազմավարական ծրագրի արդյունավետ իրականացմանը միտված աշխատանքները` դիմորդների հոսքի եւ ուսանողական համակազմի կայունացման, կրթության որակական աճի, կառավարման օպտիմալացման, կայուն ֆինանսական համակարգի ձեւավորման, նյութատեխնիկական բազայի արդիականացման եւ պատշաճ ինֆրակառուցվածքի ստեղծման, տեղեկատվական համալիր ապահովվածության, գիտական ներուժի եւ արտաքին կապերի զարգացման ուղղություններով:

Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Լ.Պետրոսյանը մանրամասն ներկայացրեց մասնաճյուղի նպատակներն ու խնդիրները, այն է՝ ապահովել մասնաճյուղի մուտքի բազմազանեցում եւ համապատասխանություն արտաքին միջավայրի պահանջներին, բավարար մակարդակի հասցնել ուսանողական համակազմը, ապահովել կրթական ծրագրերին եւ պետական միասնական չափանիշների պահանջներին համապատասխանող որակյալ կրթություն, արդի կրթական պահանջներին բավարարող դասախոսական կազմ, կառավարման օպտիմալ եւ արդյունավետ համակարգ, ձեւավորել կրթական եւ հետազոտական ծրագրերին համապատասխանող նյութատեխնիկական բազա, ապահովել սոցիալական ծրագրերի շարունակական զարգացում եւ ինֆրակառուցվածքի պատշաճ մակարդակ, ֆինանսական կայունություն եւ ձեւավորել օպտիմալ ֆինանսական համակարգ եւ այլն:

Ամփոփելով 2015-16 ուստարում ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի գործունեության հիմնական արդյունքները եւ գնահատելով դրանք մասնաճյուղի 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի խնդիրների կատարման տեսանկյունից՝ կարելի է արձանագրել, որ շարունակվել են ռազմավարական ծրագրի արդյունավետ իրականացմանը միտված աշխատանքները, մասնավորապես՝ հաշվի առնելով մասնագիտական աշխատաշուկայի պահանջները եւ պոտենցիալ դիմորդների մասնագիտական կողմնորոշվածությունն ու կրթական կարիքները՝ վերանայվել է մասնաճյուղի ընդունելության պլանավորումը եւ պատշաճ կերպով կազմակերպվել ընդունելության գովազդարշավը, շարունակվել են լրացուցիչ կրթության կազմակերպման գործընթացը, կրթության որակի ապահովման, ուսումնական գործընթացի եւ դասախոսական կազմի բարելավման ուղղություններով տարվող աշխատանքները, ապահովվել է մասնաճյուղի կառավարման եւ որոշումների ընդունման գործընթացում ուսանողների լիարժեք մասնակցությունը, ուսումնական եւ աշխատանքային պայմանների բարելավման, տեղեկատվական ռեսուրսներով ապահովվածության, ինֆրակառուցվածքի պահպանման ուղղություններով տարվող աշխատանքները եւ այլն:

Խոսվեց նաեւ որոշ թերացումների եւ բացթողումների մասին, որոնց շտկման եւ դեռեւս չիրականացված խնդիրների լուծման ուղղությամբ կձեռնարկվեն կոնկրետ միջոցառումներ: Լ.Պետրոսյանը ներկայացրեց նաեւ որոշ առաջարկություններ, այն է՝ շարունակել դիմորդների հոսքի կայունացման ուղղությամբ տարվող աշխատանքները, զարգացնել լրացուցիչ կրթության համակարգը՝ մասնաճյուղը լիարժեք ներգրավելով հանրային կարիքների բավարարմանն ուղղված տարածաշրջանային ծրագրերում, շարունակաբար բարելավել կրթության որակը եւ շրջանավարտների գործնական պատրաստվածության մակարդակը, հետեւողական աշխատանքներ իրականացնել մասնաճյուղի ֆինանսական ռեսուրսների շարունակական աճման ուղղությամբ, ընդլայնել զարգացման ծրագրերում մասնաճյուղի շրջանավարտների, գործընկեր կազմակերպությունների (առանձնապես` հանքարդյունաբերական ձեռնարկությունների) եւ հանրության հետ համագործակցությունը, լուրջ ուշադրություն դարձնել գնումների գործընթացի կազմակերպանը` այն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու համար եւ այլն:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը խոսեց դպրոց եւ մասնաճյուղ կապի ամրապնդման, ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Սեյրան Բալասանյանը՝ որոշ թերացումների եւ դրանց վերացման շուրջ առաջարկությունների, Բնական գիտությունների եւ տեղեկատվական համակարգերի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Այվազյանը՝ ֆակուլտետի կատարած աշխատանքների, հետագա անելիքների եւ որոշ խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկությունների, «Ճյուղային տնտեսագիտություն եւ կառավարում» ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լիլիթ Եղիազարյանը՝ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված աշխատանքների, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արտադրության գծով տնօրեն Դավիթ Աղամյանը՝ մասնաճյուղի շրջանավարտների հաջողությունների վերաբերյալ:

Բանախոսներին իր հարցերն ու առաջարկությունները ներկայացրեց նիստի նախագահող Գոռ Վարդանյանը: Մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշեց, որ հաշվետվությունը հավաստիորեն արտացոլում է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի 2015-16 ուստարվա գործունեությունը, առկա վիճակն ու զարգացման ուղիները եւ երաշխավորեց սահմանված կարգով այն ներկայացնել ՀԱՊՀ գիտական խորհրդի քննարկմանը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46