Պետբյուջեից 77,5 մլն դրամ կհատկացվի Սիսիանի եղբայրական հուշահամալիրի տապանաքարերի պատրաստման ու տեղադրման համար

25.05.2022 15:13
1315

Նախագծի համաձայն` կպատրաստվեն ու կտեղադրվեն 67 տապանաքարեր, որոնցից 66-ը` Սիսիանում, 1-ը` Տավուշի մարզում։

 

Հայաստանի մարզերում հուղարկավորված Արցախյան պատերազմի զոհերի տապանաքարերը ևս կպատրաստման ու տեղադրվեն պետության կողմից, այնպես, ինչպես դա արվեց Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Նման առաջարկությամբ հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հանրային հարթակում։

Նախագծի համաձայն` կպատրաստվեն ու կտեղադրվեն 67 տապանաքարեր, որոնցից 66-ը` Սիսիանում, 1-ը` Տավուշի մարզում։

Սիսիանի համայնքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 67 զոհվածներից 66–ը զոհվել են 44-օրյա պատերազմում, մեկը` Հայկ Սամվելի Քարամյանը, զոհվել է 2018 թվականին` մարտական հերթապահության ժամանակ։

Հայկ Քարամյանը հուղարկավորված է Սիսիանի գերեզմանատանը, որտեղ հուղարկավորված է նաև 44-օրյա պատերազմում զոհված Վահե Արսենի Քարամյանը։

Նշվում է, որ երկու զինծառայողների շիրմաքարերը մինչ օրս տեղադրված չեն, քանի որ նրանց ընտանիքները գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար հատուցման գումարներ չեն ստացել։

67 տապանաքարերի պատրաստման ու տեղադրման համար պետբյուջեից առաջարկվում է հատկացնել 77,5 մլն դրամ։

Տապանաքարերի պատրաստման ու տեղադրման համար հիմք է ընդունվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնի համար ձեռք բերված տապանաքարերի ձևն ու արժեքը։

Նախագիծն այսօրվանից դրվել է հանրային քննարկման։ Այն կառավարության հաստատմանը կներկայացի հունիսի 7-ից հետո։

2021թ-ի օգոստոսին ՀՀ պաշտպանության նախարարությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 1000 գերեզման էր բարեկարգել։ Նախատեսվող ծախսերը, նախարարության հաշվարկով, կազմել են շուրջ 1,5 մլրդ դրամ։

https://armeniasputnik.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40