ՀԱՊԿ քարտուղարությունը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում

09.07.2018 13:12
1279

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մտահոգիչ է անվանել Նախիջևանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին առկա իրադրությունը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Խաչատուրովի՝ ՀԱՊԿ կայքում տեղադրված մեկնաբանությունն ամբողջությամբ.

«2018 թվականի հունիսի 11-ին Ալմաթիում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրեց իր գործընկերներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին այն մասին, որ Նախիջևանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով արձանագրվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների վերատեղակայման ակտիվացում, դրանց տեղաշարժ անմիջական շփման շրջաններ և ինժեներական աշխատանքների իրականացում:

ՀԱՊԿ քարտուղարությունում մտահոգությամբ ենք հետևում իրադրության զարգացման դինամիկայի մասին ստացվող տեղեկությանը, այն չպետք է հանգեցնի իրադրության նոր էսկալացիայի:

Հաստատելով այն միջոցների կարևորությունը, որոնք ուղղված են խնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը՝ ՀԱԿՊ քարտուղարությունում վստահ են, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որը միջազգային հանրության համապատասխան մանդատն ունեցող միակ կառույցն է, ինչը հաստատում էր ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների 2017 թվականի հայտարարությունը»:

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Ալմաթիում հունիսի 11-ին մասնակցել էրՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին: ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերներին տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Արցախի ՊԲ զինծառայող է զոհվել։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչպես նաև Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծի երկայնքով Բաքվի գործողությունները՝ շեշտելով, որ դրանք անընդունելի և անպատասխանատու քայլեր են՝ ուղղված իրավիճակի սրմանը, որոնք կասկածի տակ են դնում խաղաղ բանակցությունների առաջընթացն ապահովելու Ադրբեջանի հանձնառությունը։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40