Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրում պաշտոնապես իր դռները բացեց մանկապարտեզը՝ բարելավված պայմաններով

07.03.2025 20:26
674

Մարտի 2-ին Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրում պաշտոնապես իր դռներն է բացել մանկապարտեզը, որտեղ այսուհետ երեխաների առօրյան և կրթությունը կազմակերպվելու է լուսավոր և ընդարձակ խմբասենյակներում։

Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն ելույթի իր խոսքում շնորհավորել է ներկաներին նշանակալի օրվա կապակցությամբ, շնորհակալություն հայտնել ՀՀ Կառավարությանը՝ ֆինանսավորման, ՀՀ Սյունիքի մարզպետ Ռ.Ղուկասյանին, մարզպետի աշխատակազմին՝ գույքի ձեռքբերման և կահավորման համար, մյուս բոլոր աջակիցներին, շինարարներին՝ կարևոր նախաձեռնության իրագործման համար։

Սյունիքի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Տաթև Ալեքսանյանի և Ալվանքի մասնաճյուղի տնօրեն Աննա Կարապետյանի խոսքից հետո Խ.Անդրեասյանը կտրեց խորհրդանշական կարմիր ժապավենը՝ ազդարարելով պաշտոնական բացումը։

 Համայնքի ղեկավարը շրջեց խմբասենյակներում, ծանոթացավ կատարված աշխատանքներին ու փոքրիկների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին:

Այնուհետև Խ.Անդրեասյանը շնորհակալագրերով պարգևատրեց Ալվանքի վարչական ղեկավար Ա.Դանիելյանին, վարչական ղեկավարի գործավարուհի Ե.Աթաբեկյանին, մանկապարտեզի շինարար Դ.Առուշանյանին, Ալվանքի միջնակարգ դպրոցի տնօրեն Վ.Սևումյանին, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ս.Օհանյանին և խորքային հորի աշխատանքների ներդման համար Հ.Մկրտչյանին։

Ծրագիրը կյանքի է կոչվել համայնք-պետություն համաներդրմամբ /շուրջ 22,3 մլն ՀՀ դրամ/, իսկ ամբողջությամբ վերազինվել ու կահավորվել ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսավորմամբ։

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02