ՀԱՊԿ-ը մտադիր է բարձրացնել կոլեկտիվ անվտանգության համակարգի պատրաստականության աստիճանը

27.04.2021 15:34
1242

Ստանիսլավ Զասի խոսքով՝ կազմակերպությունում փոխվում է Կոլեկտիվ ուժերի արագ արձագանքման հրամանատարության ձևավորման մոտեցումը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կարծում է, որ պետք է բարձրացնել կազմակերպության կառավարման մարմինների պատրաստականության աստիճանը՝ հաշվի առնելով ռազմաքաղաքական իրավիճակը։ Այդ մասին նա հայտարարել է Դուշանբեում անցկացված ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո։

Զասի խոսքով՝ այսօր ռազմաքաղաքական իրավիճակն աշխարհում բավական բարդ ու անկայուն է։

«Մենք առնվազն պետք է բաարձրացնենք կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կառավարման մարմինների պատրաստականության մակարդակը՝  նախատեսված խնդիրների լուծման համար»,-ասել է Զասը։

Այդ պատճառով փոխվում են Կոլեկտիվ ուժերի արագ արձագանքման հրամանատարության ձևավորման մոտեցումները։ Նպատակը՝ պատրաստականության ու շարժունակության մեծացումն է։

Նիստին մասնակցել են Հայաստանի ԶՈւ ներկայացուցիչը, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի պաշտպանության նախարարները։



armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40