ՀԱՊԿ–ը ոչ թե գործընկեր է, այլ դաշնակից, որի հետ պետք է ուղեղով աշխատել. Սերժ Սարգսյան

24.11.2023 19:48
787

Երրորդ նախագահն ընդգծում է` դաշնակիցը նրա համար չէ, որ քո փոխարեն կռվի։

ՀԱՊԿ–ը ոչ թե Հայաստանի գործընկերն է, այլ դաշնակիցը, իսկ գործընկերը ՆԱՏՕ-ն ու այն երկրներն են, որոնք չեն մտնում ՀԱՊԿ-ի մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններին։

Սարգսյանի խոսքով` դաշնակիցների հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե միայն լեզվով։

«Դաշնակիցը նրա համար չէ, որ քո փոխարեն կռվի, այլ, որ անհրաժեշտության պարագայում և հնարավորությունների սահմաններում օժանդակի։ Բայց դա միակողմանի չի կարող լինել։ Դու էլ անհրաժեշտության դեպքում իրեն պետք է օժանդակես եթե ոչ զենքով, ապա տարբեր տեղեր քվեարկությամբ, վերաբերմունքով և այլն»,–ասաց նա։

Երրորդ նախագահն ընդգծում է` երեսուն տարի շարունակ նույն դաշնակիցն իր պարտականությունները կատարում էր, և եթե այսօր խնդիրներ կան, պետք է պարզել դրա սկզբնաղբյուրը։

«Մենք աշխատելու ձևը գիտեինք, մենք համարվում էինք իրական դաշնակից, մենք անհրաժեշտության պարագայում միջազգային ատյաններում չէինք քաշվում որևէ մեկից և քվեարկում էինք այնպես, ինչպես մեզ է ձեռնտու, այլ ոչ թե այնպես, ինչպես ուրիշներին դուր կգար։ Ես որևէ նպատակ չունեմ ՀԱՊԿ–ին կամ որոշում ընդունողներին արդարացնելու։ Լավ, ենթադրենք` ՀԱՊԿ–ը վատն է , «քըխ» է, իսկ ո՞վ էլ լավը»,–ասաց երրորդ նախագահը։

Նշենք, որ վերջին ժամանակաշրջանում փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։ Հայկական կողմը չմասնակցեց նաև նոյեմբերի 22–ին և 23-ին Մինսկում կայացած նիստերին։

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40