Ինչպես կենդանացնել «մեռած համայնքները»

28.10.2019 18:55
1841

Վարչապետի խորհրդականի կարգավիճակով Կալավանից Երևան տեղափոխված Ռոբերտ Ղուկասյանն իր բուն, այն է՝ Կալավանի փորձը Հայաստանի մյուս համայնքներում  կիրառելու առաքելությամբ շրջել է  բազմաթիվ համայնքներում։ Որպես թիրախ շուրջ 30 համայնք է ցուցակագրվել։ Ուսումնասիրվում են յուրաքանչյուրի առանձնահատկությունները, առաջ գնալու հնարավորությունները։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Ղուկասյանը վստահեցրել է՝ զարգացման ներուժ ունեն մեր բոլոր համայնքները, միայն թե դրանք պետք է գտնել, զարգացնել։ Իսկ ամենակարևոր նախապայմանը՝ մարդկանց երազելու ունակությունն է, մարդիկ պետք է ունենան երազանք ու գնան իրենց երազանքի հետևից։

«Սյունիքի մարզի Շիշկերտ նախկին գյուղը. այսօր այն գյուղ չէ, այլ երեք  ընտանիքի բնակավայր։ Հին Շիշկերտի կիսավեր տները դեռ կարող են պատմել երբեմնի մեծ ու կայացած համայնքի մասին։

Այս գյուղի դռներն արդեն փակվել են, բայց այն պիտի բացվի ու շատ լայն բացվի։ Շիշկերտը պիտի ծաղկի, որովհետև այնտեղ դեռ երազողներ կան». վարչապետի խորհրդական Ռոբերտ  Ղուկասյանի ֆեյսբուքյան գրառումը կարդալիս ակամա տեղափոխվեցի Շիշկերտ, որն իր բնությամբ, լքված տներով ու հատկապես երազողներով ինձ զարմացրել էր դեռ  2013 թվականին։

Սյունիքի մարզի  Շիշկերտ համայնք տանող գրունտային ճանապարհն առաջին անգամ այնտեղ այցելող լրագրողիս թվաց՝ երբեք չի ավարտվի, բայց ավարտվեց ու երևաց գյուղի առաջին տունը։ Ընտանիքի հայրը հաշմանդամի սայլակին գամված Հմայակ Գալստյանն էր։

Նա էլ  մեզ պատմեց խորհրդային տարիներին 130 տնտեսություն ունեցող իր գյուղի, զույգ դասարաններ ունեցող  դպրոցի մասին։ Դա Շիշկերտի անցյալն էր, մեր այցի պահին Շիշկերտում ընդամենը հինգ ընտանիք էր ապրում։ Բայց հաշմանդամի սայլակին գամված շիշկերտցի Հմայակը չէր դադարում երազել, որ գյուղը մի օր ոտքի է կանգնելու․ «Ապրելու համար բնությունը ծով, արոտավայրերը՝ ծով, ջուրը կա, հոսանքը կա, հեռախոսը կա, հեռուստատեսությունը կա, արբանյակային թաս ենք դրել, փառք Աստծո»։

Շիշկերտի լավ օրերի մասին պատմեց նաև մեղվաբույծ Լավրենտ Գրիգորյանը՝ հիշելով նաև  Նժդեհի վաշտապետ իր պապի` Պատվական Գրիգորյանի մասին, ով Հանդ գյուղը երկու անգամ փրկել էր կոտորածից: Կռվել էր Վանում, Սարիղամիշում: Շիշկերտի լավագույն տարիները Լավրենտ Գրիգորյանը Մեծ Հայրենականին հաջորդած տարիներն էր համարում.

«Էս գյուղն ամբողջ շրջանը պահում էր, 12 հազար ոչխար ուներ,  ձիերի երամակներ, շատ ջորիներ, այն ժամանակ հիմնական փոխադրամիջոցը ջորիներն էին»։

Նշված հարստությունից Շիշկերտում  վաղուց բան չէր մնացել, բայց մեղվաբույծ Լավրենտ Գրիգորյանը դարձյալ երազում էր։ Շիշկերտով  դեպի Խուստուփ տանող ճանապարհի մասին էր երազում Լարիսա Սարգսյանը, որը  Շիշկերտ հարս էր եկել Բաքվից. «Գիտե՞ք ինչքան տուրիստներ են գալիս այս ճանապարհով, գնում՝ դեպի Խուստուփ, գալիս են հեծանիվներով, ջիպերով, բայց ոչ ոք չի ուզում վերանորոգել Շիշկերտի ճանապարհը»։

Տիկին Լարիսան պատմեց, որ որդին  գարնանն է ամուսնացել: Հարսը Ջավախքից էր: Գրեթե երիտասարդ չունեցող այս գյուղի երիտասարդ  զույգը համացանցով  էր  ծանոթացել: Շիշկերտը կանգուն պահող 21 հոգուց յուրաքանչյուրն այն ժամանակ հերոս էր թվում: Մայրաքաղաքից մեկնած լրագրողներիս նրանք նույնիսկ լավատեսություն էին ներշնչում: Ինչ է մնացել Շիշկերտից այսօր։ Հարցնում եմ ֆեյսբուքյան իր  գրառմամբ ինձ կրկին Շիշկերտ տեղափոխած    Ռոբերտ Ղուկասյանին,  որին Նիկոլ Փաշինյանն աշխատանքի առաջարկ էր ներկայացրել հուլիսին, Գեղարքունիքի մարզի Կալավան համայնք կատարած այցի ժամանակ։ Այսօր արդեն վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը պաշտոնը ստանձնել է՝ Կալավանի փորձը Հայաստանի մյուս համայնքներում տարածելու առաքելությամբ։ Հենց այս նպատակով էլ նա այցելել է Շիշկերտ.

«Շիշկերտում հիմա երեք ընտանիք է ապրում, երեխա չկա։ Տեսնում ես հրաշք բնակավայր՝ ամբողջությամբ դատարկ։ Բայց իմ գրառումից հետո այնքան շատ մարդ արձագանքեց։ Այնքան մարդ է երազում վերականգնել իր գյուղը։ Փակված դռներով գյուղը նորից կարող է վերակենդանանալ, այնտեղ զբոսաշրջության վրա կարելի է շեշտը դնել։ Շիշկերտը պետք է վերաբնակեցնել, միանշանակ»։

Ինչպես Շիշկերտում, այնպես էլ հանրապետության մյուս գյուղերում զարգացման հեռանկարը նախ համակարգված աշխատանք է պահանջում։ Ըստ Ղուկասյանի՝ համայնքների զարգացումը կանխող խնդիրները գրեթե նույնն են Հայաստանի բոլոր համայնքներում, այն է՝ վատ կառավարում։ Այստեղ լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում։ «Համայնքների զարգացման գործընթացին պիտի անպայման ներգրավվեն բուհերը։ Իսկ ամենակարևորը՝ բնակիչն ինքը պետք է ակտիվ մասնակիցը լինի իր գյուղի զարգացման գործընթացին»,- ասում է։

Թե ինչպես իրեն՝ Ռոբերտ Ղուկասյանին հաջողվեց զբոսաշրջային ակտիվ կենտրոն դարձնել Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղը, «Ռադիոլուրն» անդրադարձել է դեռ 2017 թվականին։

Գուցե այնքան էլ հեշտ չէ պատկերացնել, բայց Ղուկասյանի համոզմամբ, մրցակցային առավելության կարող են վերածվել անգամ Շիրակի մարզի Աշոցք համայնքի երկար ու ցրտաշունչ ձմեռները։

«Ասացին, որ այնտեղ լինում են ամենաերկար ու ձուրտ ձմեռները։ Եթե ինքը ամենան է, դա արդեն հետաքրքիր է։ Ձմեռը շատ երկար է տևում, ու չգիտես ինչու, այնտեղ գարի ու ցորեն են ցանում ու լավ բերք չեն հավաքում։ Փոխարենը լավ սխտոր են ստանում։ Սրա վրա էլ կարելի է շեշտը դնել»։

Զարգացման թիրախ ընտրված համայնքների թվում նաև Լոռու մարզի Ահնիձոր համայնքն է, որն աշխարհին հայտնի դարձրեց Հրանտ Մաթևոսյանը։ «Պարզապես բաց թանգարան կարող է դառնալ Ահնիձորը, չնայած Մաթևոսյանի Ահնիձորից այսօր քիչ բան է մնացել»,-ասում է Ղուկասյանը։

«Ահնիձորին կարող է օգնել Մաթևոսյանով հզորացած անցյալը, Աշոցքին՝ ամենացուրտ ու երկար ձմեռները։ Շիրակի մարզի Սարապատ համայնքն էլ հայտնի դառնալու իր տեսիլքն է ուրվագծել՝ յասամաններ տնկել ամբողջ ճանապարհի երկայնքով։ Առաջ գնալու համար ճանապարհները տարբեր են, Հայաստանի յուրաքանչյուր համայնք զարգացման իր ուղին ու յուրահատուկ ներուժն ունի։ Կարևորն այն է, որ համայնքում ապրողներն ունենան երազանք ու համառորեն գնան իրենց երազանքի հետևից»․ սա Կալավանի իրականություն դարձած երազը սեփական ձեռքով կերտած ու սեփական աչքով տեսած Ղուկասյանի համոզմունքն է։

hy.armradio.am

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00