Հարգելի քաղաքացիներ

08.07.2016 12:23
1895

Վերջին օրերին ՀՀ ԱԻՆ ՊՀՏԱՏ Սյունիքի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը (այսուհետ՝ տեսչություն) մարզի մի շարք ուսումնական հաստատություններից ահազանգեր է ստացել, որ ինչ-որ ինքնակոչ մարդիկ, ներկայանալով որպես «հակահրդեհային անվտանգության աշխատակիցներ», պահանջում են ձեռք բերել կրակմարիչներ՝ հակառակ դեպքում սպառնալով կիրառել խոշոր չափերի տուգանքներ: Ընդ որում, այդ կրակմարիչներն առաջարկում են ձեռք բերել իրենցից՝ խիստ բարձր գներով:

Տեսչությունը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, գործող օրենսդրությանը համապատասխան, միայն ինքն է իրականացնում օրենքով արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ (այդ թվում՝ վարչական տուգանքներ) հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում: Բացի դրանից, օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, միայն տեսչությունն է իրավասու արգելելու նորմատիվ փաստաթղթերով չսահմանված, հակահրդեհային եւ տեխնիկական պահանջներին չհամապատասխանող առանձին ապրանքների (այդ թվում՝ կրակմարիչների) արտադրությունը, իրացումն ու օգտագործումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակմարիչները հանդիսանում են հրդեհաշիջման առաջնային եւ կարեւորագույն միջոց, վերը նշված  իրավիճակից զերծ մնալու եւ անցանկալի դեպքերից խուսափելու համար տեսչությունը կոչով դիմում է մեր քաղաքացիներին եւ կազմակերպություններին: Հուսալի եւ պատշաճ որակի կրակմարիչներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել տեսչությանը եւ ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն, թե որ կազմակերպությունից եւ ինչ տեսակի կրակմարիչներ կարելի է գնել:

Միաժամանակ հայտնում ենք, որ տեսչության աշխատակիցները օբյեկտներ այցելելիս պարտադիր կրում են տարբերանշաններ եւ համազգեստ` սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հարգելի քաղաքացիներ. Ձեր  անվտանգության ապահովման նպատակով, ինչպես նաեւ հրդեհային անվտանգության հարցերի վերաբերյալ սպառիչ ու որակյալ տեղեկատվություն եւ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 094 10 22 21 հեռախոսահամարով:

Սյունիքի մարզային հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչություն

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19