Ռոբերտ Քոչարյանի դատական գործը հնարավոր է վերսկսվի. ՍԴ-ն վերաորակել է համապատասխան հոդվածը

23.07.2024 17:48
586

Փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանի խոսքով` ամեն ինչ ավելի հստակ կլինի, երբ Վճռաբեկ դատարանը ՍԴ այս որոշման հիման վրա որոշում կկայացնի։

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսների դատական գործը հնարավոր է վերսկսվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումին։

ՀՀ վճռաբեկ դատարանը տարեսկզբին դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի, 35-րդ հոդվածի 1-ի, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, ու ըստ այդմ՝ վերաորակավորելու Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին ներկայացված մեղադրանքը։

Հուլիսի 22–ի նիստում Սահմանադրական դատարանը որոշեց, որ մեղադրանքը վերաորակելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (1998 թ.) 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։

Նշենք, որ 309.1-ին հոդվածի 3-րդ մասով որոշվում են առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու սահմանները, և մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում նաև` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է։

Մյուս հոդվածներով ՍԴ–ն վարույթը կարճել է։

Նշենք, որ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին արգելվել է մասնակցել այս գործի քննությանը, քանի որ նա մասնակցել է նշված գործի քննությանն այլ դատարանում: ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին ևս արգելվել է մասնակցել գործի քննությանը, քանի որ նա էլ, ըստ ՍԴ որոշման` կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: Գործի դատաքննությունն անցկացվել է գրավոր ընթացակարգով և որպես պատասխանող կողմ է ներգրավվել վիճարկվող օրենսգիրքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովը:

Հայկ Ալումյանի խոսքով` ամեն ինչ ավելի հստակ կլինի, երբ Վճռաբեկ դատարանը ՍԴ այս որոշման հիման վրա որոշում կայացնի։

«Համապատասխան հոդվածը` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, հակասահմանադրական ճանաչվեց, և դատախազությունը ցանկանում էր այդ նույն գործողությունները վերաորակավորել, հավանաբար, որպես պաշտոնեական դիրքի չարաշահում կամ պաշտոնեական անփութություն, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը թույլ չէր տալիս այս փուլում վերաորակավորել։ Հիմա ՍԴ–ն նման որոշում կայացրեց և, ըստ էության, հնարավորություն ստեղծեց, որպեսզի հակասահմանադրական հոդվածով առաջադրված մեղադրանքը վերաորակվի մեկ այլ հոդվածով, որը հակասահմանադրական չէ»,– պարզաբանեց Ալումյանը։

Փաստաբանի խոսքով` եթե Մարտի 1–ի գործն իշխանությունները ցանկանում են վերակենդանացնել այս եղանակով, այսինքն` տանել դեպի վերաորակման և արդեն քննեն ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածի ենթատեքստում, ապա Մարտի 1–ի մանրամասները գնալով ավելի ու ավելի հասարակության համար տեսանելի կդառնան։

«Մարտի 1–ի գործն այն գործն էր, որն ի սկզբանե մեղավորից սլաքն ուղղված էր անմեղին։ Գործի ընթացքում բոլորի համար էլ հասկանալի դարձավ, թե Մարտի 1–ին իրականում ովքեր էին հրահրում, ինչ իրավիճակ էին ուզում ստեղծել, ինչ հետևանքներ կարող էին ունենալ նրանց գործողությունները, եթե չկանխվեին և ովքեր են մեղավոր զոհերի համար։ Բազմաթիվ միֆերից է բաղկացած Մարտի 1–ի գործը, որոնք անարգել ստեղծվել են 10 տարվա ընթացքում։ Արդյունքում հասարակության մեջ բացարձակ սխալ պատկեր է ստեղծվել այդ մասին»,– նշեց նա։

Այն, որ ՍԴ այս որոշման մասին հանրությանը հայտնի դարձավ պաշտոնական ԶԼՄ–ների միջոցով, Ալումյանի համար առնվազն կասկածելի է։ Ի դեպ, ՍԴ որոշումը կհրապարակի եռօրյա ժամկետում։

Հիշեցնենք` ՀՀ Սահմանադրական դատարանը 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը։ Սահմանադրական դատարանը սահմանեց, որ 300․1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նույն թվականի ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։

Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանք մեղադրվում էին միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։ Դատարանը որոշեց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել, գույքի վրա դրված կալանքը հանել։

Մարտի 1- գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերոհիշյալ հոդվածով։

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր այն նավերի համար, որոնք համագործակցում են Իրանի ռազմածnվային nւժերի հետ. Արաղչի

14.05.2026 12:38

Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)

14.05.2026 12:36