ՄՇԱԿՈՒՅԹԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՍՅՈՒՆԻՔ. նոր մշակութային քաղաքականության նպատակը մշակույթի ապակենտրոնացումն է…

23.08.2018 16:29
1558

Երկօրյա այցով Սյունիքում էր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը: Օգոստոսի 22-ին նա հանդիպեց Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ: Մարզի ղեկավարը նախ հետաքրքրվեց, թե ինչ փուլում են «Գորիսը՝ 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի միջոցառումները, եւ դրա շրջանակներում առաջիկայում ինչ է նախատեսվում: Կ.Համբարձումյանը նաեւ հիշեցրեց մարզպետարանի պատրաստակամությունը՝ աջակցելու ծրագրի բնականոն ընթացքին: 
Կողմերը քննարկեցին մարզում մշակութային ոլորտին առնչվող հիմնախնդիրներ ու բնագավառի զարգացմանը միտված գաղափարներ: Տիկին Ղարիբյանը տեղեկացրեց, որ նախարարության նոր քաղաքականության իրականացման եւ մարզերին առավել ուշադրություն դարձնելու համար նախ ցանկանում են տեղերից ծրագրային առաջարկներ ստանալ: 
Կապանի մշակույթի կենտրոնում փոխնախարարը հանդիպում ունեցավ Կապանի, Քաջարանի երաժշտական եւ արվեստի դպրոցների տնօրենների ու մանկավարժների հետ: 
Նա հայտարարեց, որ նախարարությունն իր աշխատանքային նոր ուղղությունների մեջ առաջնային է համարում մշակույթի ապակենտրոնացումը եւ մշակույթը մարզեր բերելը, բայց դա նշանակում է, որ մարզերում պետք է ինքնակազմակերպվեն, լինեն ինքնուրույն, կախված չլինեն մայրաքաղաքից, ու այդ ամենում ամենակարեւորը մշակութային կրթությունն է. դրա համար էլ ինքը նախաձեռնել է նման հանդիպումերի շարք մարզերում: 
Տիկին Ղարիբյանը ծանոթացավ Կապանի մշակութային կրթօջախների գործունեությանը, գրանցած հաջողություններին եւ լսեց ունեցած խնդիրների մասին: Իսկ դրանք հիմնականում վերաբերում էին երաժշտական գործիքների ու արվեստի տարբեր ճյուղեր դասավանդելիս անհրաժեշտ պարագաների, նյութերի, սարքերի բացակայությանը, այս ուսումնական հաստատություններում դասավանդողների կարգավիճակին, որը հավասարեցված չէ հանրակրթական դպրոցների մանկավարժներին (հետեւապես իրենք չեն օգտվում սոցփաթեթից եւ արձակուրդի հավելյալ օրերից), շենքային պայմաններին եւ այլն: 
Գրանցելով ու խոստանալով ուսումնասիրել բոլոր բարձրացված հարցերը՝ փոխնախարարը նշեց, որ ՀՀ ԿԳ նախարարությանն են դիմել առաջարկով, ու եթե այն ընդունվի, արտադպրոցական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կարգավիճակը կհավասարեցվի հանրակրթական դպրոցների ուսուցիչներին, եւ կօգտվեն նույն պայմաններից: Նախարարությունը նաեւ ունի ծրագրեր, որոնցից կարող են օգտվել կրթօջախները՝ մրցութային կարգով երաժշտական գործիքներ ձեռքբերելու համար, եթե ունեն նորաբաց բաժին կամ շնորհալի աշակերտներ: Քննարկվեց նաեւ, թե ինչ նոր բաժիններ կամ ուղղվածություն կարող են ունենալ այս դպրոցները՝ ժամանակին համահունչ քայլելու եւ նոր սերնդի պահանջները բավարարելու համար: 
Այցի հաջորդ օրը Նազենի Ղարիբյանը եղավ Կապանի ժամանակակից արվեստի թանգարանում, որը մասնաճյուղից ինքնուրույն կառույցի վերափոխվելու խնդիր ունի, Կապանի արվեստի պետական քոլեջում, որտեղ առաջնային է երգեհոնային դահլիճի ու երգեհոնի նորոգման հարցը եւ Կապանի թիվ 2 երաժշտական ու Կապանի գեղարվեստի դպրոցներում, որոնք գործում են նույն շենքում. այստեղ այժմ փոխվում են դռներն ու պատուհանները, նորոգվում՝ տանիքը, բայց շենքն ունի հիմնանորոգման, ջեռուցման, կրթօջախները՝ ուսումնական գույքով ապահովման խնդիր: 
Փոխնախարարը ճանաչողական այցեր եւ նմանատիպ հանդիպումներ է ունեցել նաեւ Գորիսում, Մեղրիում, Սիսիանում: 
#www_syunik_mtad_am #Սյունիքի_մարզպետարան #Սյունիք #Syunik#Syunik_Regional_Administration

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

15.09.2026 18:32

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

15.09.2026 16:38

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

15.09.2026 16:16

ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում. ArmLur.am

15.09.2026 14:57

Հրաժեշտի հանդիպում «Սյունյաց երկրի» խմբագրատանը․ Մորթեզա Աբեդին Վարամին թողնում է գլխավոր  հյուպատոսի պաշտոնը և աշխատանքի անցնում Իրանի ԱԳՆ–ում

15.09.2026 14:34

ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր

15.09.2026 14:22

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի կանխատեսումը

15.09.2026 14:20

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

15.09.2026 12:21

ԱՄՆ-ն խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել տիեզերքում

15.09.2026 11:49

Զինված հակամարտությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

15.09.2026 11:24

Սյունիքի մի շարք բնակավայրերում էլեկտրաշչակ է գործարկվելու

15.09.2026 10:56

Երբեմնի Նատիրն կամ Նադիր կամ Նատրի գյուղի եկեղեցին

15.09.2026 10:46