Հարկահավաքը պետավտոտեսուչի դերում

20.03.2013 17:47
2747

Սիսիանյան անցուդարձում վերջին ամիսներին որերորդ անգամ շրջանառվում է Նաիրի Բախշյան անունը, ով 2012թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրություններից հետո նշանակվել է հարկային տեսչության Սիսիանի ծառայության պետ: Հերթական միջադեպը՝ կապված նրա հետ, արձանագրվեց մարտի 18-ին: Ըստ Սիսիանի մեր աղբյուրների՝ նա փորձել է «կարգի հրավիրել» «ԳԱԶ-24» ավտոմեքենայի վարորդին, ով իբր մեքենան վարում էր արագ ընթացքով: Վարորդի եւ հարկահավաքի միջեւ սկիզբ առած բանավեճը վեր է ածվել ծեծկռտուքի: Մեր թերթի լրագրողի հետ զրույցում Նաիրի Բախշյանը տեղի ունեցածի այլ վարկած ներկայացրեց՝ «Այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, աշխատանքից տուն վերադառնալիս մեր տան դիմաց դիտողություն եմ արել մեքենայի վարորդին, քանի որ շատ արագ էր վարում մեքենան: Ոչ մի ծեծկռտուք չի եղել, ոչ մի հայհոյանք չի հնչել: Մեքենայի վարորդն ընդունել է իր սխալը եւ հեռացել: Եվ քանի որ այդ փողոցը բանուկ է, այդ իսկ պատճառով մարդիկ են հավաքվել, կարող եք խոսել այդ քաղաքացու հետ եւ ճշտել»: Հիշեցնենք, որ Նաիրի Բախշյանը հարկային մարմնի Սիսիանի պատասխանատուն է եղել նաեւ տարիներ առաջ եւ ազատվել է պաշտոնից՝ հանրությանը մինչեւ հիմա անհայտ պատճառով, թեեւ Սիսիանում ավելի շատ իշխում է կարծիքը, որ նրա պաշտոնանկությունը կապված է եղել մաքսային ինչ-ինչ մութ գործարքի հետ: Հենց այդ հանգամանքով է պայմանավորված տարակուսանքն ու հետաքրքրությունը, որ կա Սիսիանում Նաիրի Բախշյանի վերջին նշանակման ու վերջին արարքի հետ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40