ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է՝ ՍՏԻՊԵԼ, ՈՐ ՇՈՒՏ ՍԿՍԵՔ ԴԵՄԱՐԿԱՑԻԱՆ

17.11.2021 12:16
1381

- ՀՀ ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակման հարցով դիմում ենք ՌԴ-ին՝ 97-ին Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ կնքված պայմանագրի շրջանակում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Ճի՞շտ է արդյոք ՌԴ-ին դիմելը, եթե կա ՀԱՊԿ։

- Դիմելը հարց է, որ, ըստ իս, պետք է ուղղել նրան, ով հանդես է եկել նման դիմումով, ես այն չեմ տեսել, եւ ինձ համար բարդ է դրա մասին դատողություններ անելը։ Չգիտեմ՝ ճիշտ է, թե ոչ, բայց ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, որ Հայաստանը դիմում է Ռուսաստանին եւ կամ կարող է դիմել ՀԱՊԿ-ին։

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, ՌԴ-ում համարո՞ւմ են, որ այն ծայրահեղ լարված է, ՌԴ-ն որքանո՞վ է պատրաստ միջամտել, եւ կլինի՞ արդյոք իրական աջակցություն։

- Ռուսաստանը նոր չէ, որ խառնվել է, եւ խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում դրա վկայությունն է։ Այն, ինչ կատարվում է Հայաստան-Ադրբեջան սահմանին, իմ կարծիքով՝ Ադրբեջանի ցանկությունն է՝ Հայաստանին հնարավորինս շուտ ստիպելու անցկացնել սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա։ Ես համարում եմ, որ սա, անշուշտ, սադրանք է։ Բայց, իմ կարծիքով, սկզբունքային տարբերություն կա մեծամասշտաբ ռազմական ագրեսիայի եւ սահմանային միջադեպերի միջեւ։

- Սա համարում եք սահմանային միջադե՞պ։

- Տվյալ դեպքում, քանի որ դա տեղի է ունենում սահմանին, ես այլ որակումներ չեմ կարող տալ, եւ  ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի մտահոգությունը, անշուշտ, կա։ Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է լրջորեն նախազգուշացվի, եւ կարծում եմ՝ Ադրբեջանն ինչ հայտարարություններ անի էլ, անպայման կարձագանքի առաջարկին՝ որքան հնարավոր է շուտ անցնել սահմանային դեմարկացիա-դելիմիտացիայի բանակցություններին։ Բայց այստեղ խնդիր է ծագում հայկական կողմի մոտ, քանի որ հայկական կողմը, ոչ առանց հիմքի, համարում է, որ ստեղծված իրավիճակում այդ բանակցությունները միաժամանակ նշանակում են Արցախի կարգավիճակի հուղարկավորություն։ Ուստի, ինձ թվում է, որ պետք է անցկացվեն ոչ միայն դեմարկացիա-դելիմիտացիայի շուրջ բանակցություններ, այլեւ Արցախի կարգավիճակի։ Պարզապես, այս պահի դրությամբ, դա դժվար իրականանալի է․ վերջերս եղան պատերազմական գործողություններ, արդյունքը հայտնի է, եւ, իհարկե, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները, որոնք, ըստ իս, անպայման պետք է տեղ գտնեն, ավելի կլիներ ձգել։ Բայց դա հասկանում է նաեւ Ադրբեջանը։ Իսկ ընդհանրապես՝ պետք է ավելացնել Ադրբեջանի վրա ճնշումը՝ քաղաքական, դիվանագիտական։

- Ինչպե՞ս պետք է արտահայտվի այդ ճնշումը։

- Ես չեմ կարող այդ մասին դատողություն անել, քանի որ ես չեմ այդ որոշումներն ընդունողը։ Ես ասում եմ այն մասին, թե ինչն իմ հայացքով կարելի էր անել։

- Արդեն շուրջ 3 տասնյակ սպանված, 11 գերի, վիրավորներ կան, եւ շարունակում եք պնդել, որ․․․

- Ես նման թվերից տեղյակ չեմ, ես տեղակ եմ 2 վիրավորի մասին: Ես չեմ կարող խոսել Ձեր տեղեկությունների հիման վրա, երբ կլինի պաշտոնական հաղորդում, այդ ժամանակ էլ կանդրադառնամ։

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08