Հաշվետու համերգ և դափնեկիրներ

18.06.2022 13:02
1810

Աշնանը կլրանա Կապանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական թիվ 1 դպրոցի հիմնադրման 70-ամյակը: Անշուշտ, կլինեն հոբելյանին պատշաճող հանդիսություններ: Դրանք կլինեն հոկտեմբերին, իսկ   այժմ ուստարին ավարտվել է,   կրթօջախի սաները և մանկավարժները հանդես եկան հաշվետու համերգով:
Կրթօջախի մուտքի մոտ հյուրերին կրակոտ կատարումներով դիմավորեց «Զանգեզուր» դհոլահարների համույթը , իսկ ճեմասրահում՝ «Զարթոնք» վոկալ- գործիքային համույթը: Համերգը սկսվեց դպրոցի մանկական երգչախմբի ելույթով (ղեկավար՝ Անուշ Ասլանյան): Այնուհետև դպրոցի տարբեր բաժինների սաները, որոնց մեջ կան հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ, հնչեցրին հայ, ռուս, արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ արժանանալով հանդիսականի ջերմ հավանությանն ու անկեղծ ծափողջույններին: 
Համերգն ավարտվելուց հետո դպրոցի տնօրեն Լիլիա Վարդանյանը արժանին մատուցեց դպրոցի սաներին, մանկավարժներին, նվագակցողներին և բոլոր նրանց, ովքեր նպաստեցին հաշվետու համերգի կայացմանը: Անցնող ուստարին նշանավոր էր նրանով, որ կրթօջախի սաները մասնակցել են փառատոների՝ արժանանալով հաղթողի և դափնեկրի կոչման:  «Արտմյուզիք» մրցույթում չորրորդ կարգի դիպլոմի է արժանացել դպրոցի «Զանգեզուր» դհոլահարների համույթը (ղեկավար՝  Հարություն Առուստամյան), երրորդ կարգի դափնեկրի կոչման՝ դպրոցի նորաստեղծ «Զարթոնք»  վոկալ-գործիքային անսամբլը (ղեկավար՝ Արամայիս Հակոբյան): Երկրորդ կարգի դափնեկրի կոչմանն է արժանացել վոկալ բաժնի վեցերորդ դասարանի աշակերտ՝ Ալեքս Ներսիսյանը (դասատու՝ Հասմիկ Մարտիրոսյան): Իսկ ամենանշանակալի հաջողությունն այն էր, որ «Եղեգան փող» շվիահարների համահայկական առաջին մրցույթ–փառատոնի «Գրան պրի» մեծ մրցանակի է արժանացել դպրոցի չորրորդ դասարանի աշակերտ Նարեկ Սարգսյանը (դասատու՝ Ալեն Սահակյան): Պատվոգրերն ու հավաստագրերը հանձնվեցին տերերին, որին հետևեցին անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: 

Վահրամ Օրբելյան

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24