«Չեմ կիսում ձեր մտահոգությունները». Փաշինյանը հանդիպեց նստացույց անող երիտասարդներին

08.11.2019 14:40
1140

ՀՀ վարչապետը հանդիպեց բողոքող երիտասարդներին, զրուցեց նրանց հետ և փորձեց փարատել նրանց մտահոգությունները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կիսում դաշնակցական երիտասարդների` ՀՀ ԿԳՄՍ նախարարի առջև դրված պահանջները, չի կիսում նաև նրանց մտահոգությունները։ Այս մասին Փաշինյանն ասաց նախարարության դիմաց նստացույց անող երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։

Նշենք, որ ՀՀ վարչապետը քիչ առաջ գնում էր ԱԳՆ՝ երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու, ճանապարհին նա հանդիպեց ցուցարարներին և խոսեց նրանց մտահոգող թեմայի մասին։

Բողոքող երիտասարդները վարչապետին ասացին, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տապալում է կրթական համակարգը, ինչին ի պատասխան Փաշինյանը նկատեց. «Հայաստանում Արայիկ Հարությունյանը չի իրականացնում կրթական ծրագիրը, այլ ՀՀ կառավարությունը։ Փորձ է արվում մարդկանց ինֆորմացիայի պակասն օգտագործելով` վախեր սերմանել, թե ինչ-որ մարդիկ ավելի ապազգային են, քան մյուսները։ Հայաստանի Հանրապետությունում երբեք ավելի ազգային կառավարություն չի եղել, քան հիմա է»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ Արայիկ Հարությունյանը կաշառք չի վերցնում ընդունելության համար, չի թալանում, դրա համար եք պահանջում նրա հրաժարականը։

Նախարարը խոստանում է դաշնակցականների բերած արկղերը լցնել նրանց վերաբերյալ քրգործերով

Նստացույցի մասնակիցները նկատեցին, որ ԿԳՄՍ արգելում է իրենց խոսել,  խուսափում է լսել իր ընդդիմախոսներին` ասելով` ով խոսի, դաշնակցականները չպիտի խոսեն։

Փաշինյանը այդ նախադասությունը լռեցնելու փորձ չդիտարկեց և խնդրեց փաստերը չնենգափոխել։

«Ինչպես կարող են ժամանակակից Հայաստանում անհամաձայնություն հայտնող մարդուն չընդունել։ Եթե չլսելու խնդիր կա, դա կշտկվի, բայց հիմա ես եկել եմ ու ձեզ լսում եմ, չէ՞»,–հարցրեց վարչապետը։

Վերջում երիտասարդները վարչապետին մետրոյի ժետոն տվեցին` խնդրելով, որ փոխանցի Արայիկ Հարությունյանին, որ վերջինը մետրոյով գնա տուն և իմանա իր մասին ինչ են խոսում մարդիկ։ Վարչապետը փոխարենը խոստացավ ժետոնը պահել որպես ժողովրդի նվեր։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիան մեկնարկել է նոյեմբերի 7–ի առավոտից, ապա վերածվել նստացույցի։ Նոյեմբերի 6-ին ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների ուսանողները վաղ առավոտից դասադուլ հայտարարեցին` բողոքելով աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծից, ըստ որի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։

ՀՅԴ երիտասարդներն ու նրանց միացած ուսանողներն նոյեմբորի 6–ին դատարկ արկղեր տարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մուտքի մոտ` ասելով, որ բերել են, որպեսզի Արայիկ Հարությունյանը հրաժարական տալուց հետո իր իրերը դասավորի այդ արկղերում։ Արկղերը դատարկ էին, բայց դրանց վրա տարբեր գրություններ կային` «պատվով հեռացիր», «նվերներ», «ապազգային դրամաշնորհներ», «հագուստ» և այլն։

Հարությունյանն էլ նոյեմբերի 7–ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Իր հրաժարականի պահանջով հանդես եկող ՀՅԴ–ին էլ խորհուրդ տվեց փոխել իրենց ղեկավարներին։



armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40