«Անհանդուրժողությունը հայկական բանակում պետք է սկսվի այդտեղից և իջնի մինչև ստորին սպայական կազմ». Արման Բաբաջանյան

27.06.2019 10:25
1110

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք: ՀՀ քննչական կոմիտեից լրատվամիջոցներին ավելի ուշ հայտնել էին, որ դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ոչ մարտական կորուստները, որոնց մեծ մասը ձևակերպում է որպես ինքնասպանություն, հետևանք են ոչ արդյունավետ, կոռուպցիոն կառավարման, երբ բանակում օրենքն ու կանոնադրային հարաբերությունները մղվում են երկրորդ պլան՝ միջանձնային հարաբերությունները հանգուցալուծելով ողբերգական ավարտով: Եթե Հայաստանի իշխանությունը, եթե ՊՆ ղեկավարությունը գիտակցում են խաղաղ պայմաններում զոհեր տալու անհանդուրժելիությունը, ապա նրանք պետք է որ արդեն իսկ գործուն անհանդուրժողություն ցուցաբերեին արատավոր գեներալիտետի հանդեպ, և այժմ հայկական զինուժում պետք է լինեին բոլորովին այլ բարձրագույն հրամանատարներ, բոլորովին այլ արժեքային համակարգով, այլ կենսագրությամբ, այլ մտածողությամբ և կերպարով: Անհանդուրժողությունը հայկական բանակում պետք է սկսվի այդտեղից և իջնի մինչև ստորին սպայական կազմ: Սակայն Հայաստանում, չնայած բանակում արձանագրված սպանությունների և ինքնասպանությունների շղթային, որևէ բարձրաստիճան զինվորական, որևէ գեներալ պատասխանատվություն չի կրել նույնիսկ պաշտոնաթողության տեսքով, էլ չասած քրեական պատասխանատվության մասին: Հայաստանում նույնիսկ որևէ դատաքննություն, բանակի աղմկոտ սպանությունների գործով, չի ավարտվել լեգիտիմ դատավճռով, որի արդարացիությունն ու լիարժեքությունը կասկած չհարուցեր զոհերի կամ տուժածների հարազատների մոտ»:

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22