Հաշվետու համերգ և վարպետաց դաս

10.06.2023 11:00
1493

Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի կոլեկտիվը պատրաստվում է տոնելու կրթօջախի հիմնադրման 45-ամյակը տոնական համերգով: Բայց  մինչ այդ հունիսի 9-ին տեղի ունեցավ դպրոցի 2022-2023 ուստարվա հաշվետու համերգը: Միջոցառմանը ներկա էին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, նրա տեղակալ Գոռ Թադևոսյանը, Կապանի, Քաջարանի և Վահանավանքի հոգևոր հովիվներ՝ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը, Շիրակ քահանա Խանոյանը, Ավետիք քահանա Մարտիրոսյանը: Համերգին մասնակցում էին նաև հրավիրյալ մասնագետներ՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորներ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Քեչեկը, դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանը, կենսերվատորիայի դոցենտ, ֆլեյտահար Արմեն Ղուկասյանը, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցետմայստեր, թավջութակահար Արմեն Մեսրոպյանը:

Համերգը մեկնարկեց դպրոցի երգչախմբի ելույթով (խմբավար՝ Գայանե Հարությունյան, նվագակցող՝ Յաննա Ստեփանյան): Այնուհետև տարբեր դասարանների աշակերտները կատարեցին հայ, ռուս, արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ որոշակի պատկերացում տալով իրենց երաժշտական կարողությունների մասին:

Համերգի ավարտից հետո թիվ 2 երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ քննարկում, կոնսերվատորիայի դասախոսները իրենց նկատառումները հայտնեցին դպրոցի սաների կատարումների վերաբերյալ և վարպետաց դաս անցկացրին: Մասնավորապես այն միտքը հայտնվեց, որ ուստարվա ընթացքում դպրոցի սաներն առնվազն երեք չորս նման համերգի պիտի մասնակցեն, որ բեմի վրա իրենց անկաշկանդ զգան:

Վահրամ Օրբելյան

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25