Հաստատվել են նախադպրոցական կրթության ոլորտում ներառական կրթության համակարգը ներդնելու պլանը և ժամանակացույցը

16.04.2021 12:36
1082

Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը նախադպրոցական կրթության ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը:

Համաձայն ՀՀ կառավարության ապրիլի 15-ի նիստում հաստատված գործողությունների պլանի և ժամանակացույցի՝ 2021-2023 թվականների ընթացքում նախատեսվում են նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատում, անհրաժեշտ փաստաթղթերի, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման մոդուլների մշակում, երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության նպատակով ֆինանսավորման տրամադրում, հանրային իրազեկման բարձրացում և այլն: Համակարգի ներդրմամբ՝ կստեղծվեն նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման նախադրյալներ, կընդլայնվեն կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վաղ զարգացման հնարավորությունները:

Նախադպրոցական ոլորտում համընդհանուր ներառականության ներդրումն առավել սահուն կազմակերպելու նպատակով այն կիրականացվի երկու փուլով։ Ըստ փուլերի մարզային ընդգրկվածությունը կազմվել է՝ հաշվի առնելով մարզերի բնակչության թիվն ու դպրոցական մակարդակում համընդհանուր ներառականությանն անցման տարիների փորձը: 2021-2022 թթ.-ին նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը կներդրվի Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևանում, իսկ 2022-2023 թթ.-ին՝ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում:

Նշենք, որ նախադպրոցական կրթության մատչելիությունը ՀՀ կառավարության ծրագրային նպատակներից է: Կառավարությունը նախատեսում է բարձրացնել հանրապետության բոլոր համայնքներում նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը՝ մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70%-ի:

escs.am

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21