Հայ-ադրբեջանական սահմանի որ հատվածում տեղի կունենա փոխվարչապետների վաղվա հանդիպումը

29.11.2023 14:47
814

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության պետական հանձնաժողովների վաղվա հանդիպումը տեղի կունենա Տավուշի մարզի և Ադրբեջանի սահմանային Ղազախի շրջանի հատվածում:

Հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Նշենք, որ նույն այդ հատվածում էր կայացել նաև հանձնաժողովների վերջին՝ հուլիսի 12-ի հանդիպումը:

Բացի այդ, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած այս հանձնաժողովները ևս երեք հանդիպում են անցկացրել. առաջինը՝ 2022-ի մայիսին Երասխ բնակավայրի ուղղությամբ Նախիջևանի սահմանին, հաջորդը՝ Մոսկվայում 2022-ի օգոստոսին, ապա՝ Բրյուսելում նոյեմբերին:

ԱԳ նախարարների մակարդակով վաշինգտոնյան սպսվող հանդիպման բոյկոտից հետո Բաքուն հայկական կողմին առաջարկել էր բանակցել հայ-ադրբեջանական պետական սահմանին, ինչին Երևանը դրական էր պատասխանել։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10