Հայ-իրանական «Նռան» փառատոն Մեղրիում

27.10.2024 12:24
1059

Այս տարի Մեղրի քաղաքը դարձավ մշակութային համագործակցության կենտրոն, հյուրընկալելով հայ-իրանական «Նռան» փառատոնը։

Հոկտեմբերի 24-ին Իրանի Իսլամական Հանրապետության Ջուլֆա քաղաքում տրվեց «Նռան» փառատոնի մեկնարկը։ Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը համայնքապետարանի աշխատակիցների հետ մասնակցեց կարևոր իրադարձությանը։

Փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ԻԻՀ հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ, որը նախատեսում է մշակութային համագործակցության զարգացման նոր հնարավորություններ: Մասնակիցները նաև շրջայց կատարեցին քաղաքի մշակութային վայրերով, եղան Ս․ Ստեփանոս վանքում, որտեղ ծանոթացան հայկական և իրանական մշակութային արժեքներին:

Իսկ այսօր՝ հոկտեմբերի 26-ին Հայ-իրանական «Նռան» փառատոնի եզրափակիչ օրը նշվեց Մեղրիի քաղաքային մարզադաշտում, որը միավորեց երկու հարևան երկրներին՝ մշակութային արժեքների և ավանդական ուտեստների շուրջ։ Փառատոնը ընդգծեց երկու հարևան ժողովուրդների խոհարարական հարուստ ժառանգությունը, ձեռագործական արհեստը, բարեկամությունը և նվիրվածությունը ազգային արժեքներին՝ ցուցադրելով յուրահատուկ կերակրատեսակներ, երաժշտական և պարային կատարումներ։

Փառատոնի մշակութային հատվածը ներառեց «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի, «Արևիք արվեստի դպրոցի» սաների ելույթները, որոնք ներկայացան հայկական ավանդական երգով և պարով։ Իր ելույթներով մասնակիցներին հիացրեց նաև Իրանի Մազանդարանի նահանգից ժամանած ժողովրդական գործիքների խումբը՝ կատարելով պարսկական ավանդական մեղեդիներ։

Դե իսկ լարախաղացը ցույց տվեց իր հմտությունները՝ համատեղելով արվեստը և մարզական կարողությունները:

Նռան փառատոնը դարձավ Հայաստանի և Իրանի միջև մշակութային երկխոսության ամրապնդման յուրօրինակ հարթակ, որտեղ նուռն ընդգծվեց որպես բարեկամության, առատության և մշակութային կապերի խորհրդանիշ։

Մեղրիի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40