Հայ օլիմպիականները ավարտեցին ելույթները Պեկինում

14.02.2022 19:03
1033

Հայաստանի ներկայացուցիչները ավարտեցին ելույթները Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը պարային զույգերի պայքարում զբաղեցրել են 18-րդ տեղը: Նրանք այսօր հանդես են եկել ազատ ծրագրում և երկու վարժության համագումարում հավաքել 167.03 միավոր: Մրցմանը պարային 20 զույգ է մասնակցել:

Պեկին-2022-ում Հայաստանի ներկայացուցիչներ Կատյա Գալստյանն ավելի վաղ դահուկավազքի կանանց 10 կմ դասական ձևում 34:37.5 արդյունքով 74-րդ տեղն է զբաղեցրել, իսկ Անգելինա Մուրադյանը՝ 93-րդ (39:43.4): Կատյա Գալստյանը հանդես է եկել նաև կանանց արագավազքում և գրանցելով 4:00:48 արդյունք՝ չի հաղթահարել որակավորման փուլը։

Դահուկավազորդ Միքայել Միքայելյանը տղամարդկանց 15 կմ դասական ձևում 61-րդ տեղն է զբաղեցրել 99 մարզիկների պայքարում, իսկ սքիաթլոն 15 կմ դասական և 15 կմ ազատ ոճերում հայ դահուկորդը զբաղեցրել է 47-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք՝ Պեկինի խաղերին պետք է մասնակցեր նաև լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, որը, սակայն, կորոնավիրուսի դրական թեստի պատճառով չկարողացավ մեկնել մրցավայր:

armdaily.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40