Հայ ժողովրդի անվախճանության բանաձեւն ըստ Սերո Խանզադյանի

03.12.2023 13:00
4566

Գեղարվեստական իսկական արժեքներ ստեղծելու հետ մեկտեղ Սերո Խանզադյանն արծարծել է արդիական խիստ հնչեղություն ունեցող հարցեր եւ առաջարկել լուծումներ: Ավանդել է դասեր, ձեւակերպել սկզբունքներ, պատվիրաններ, որոնք ոչ միայն արդիական են, այլեւ, կարելի է ասել, մեր ազգային գաղափարախոսության, ազգային ճշմարիտ աշխարհայեցության հիմնարար բաղադրիչներ կարող են համարվել այսօր եւ հավիտյանս:

Նա ողջ կյանքում պարուրված էր ազգային ոգու եւ կերտվածքի ոգեկոչման մտահոգությամբ:

Նրա ստեղծագործություններն արտահայտում են պայծառատեսություն հայ ժողովրդի վաղվա օրվա հանդեպ, ամրագրում հայ ժողովրդի անվախճանության գաղափարը: Ըստ գրողի` ոչ մի դահճի կամ դահճապետի, ոչ մի յաթաղանավոր ոհմակի չի հաջողվի պատմության երթից հանել հայ ժողովրդին, կոտրել նրա կամքն ու ոգին: Պատահական չէ, որ գրողի շատ-շատ հերոսներ ունեն գերագույն մտասեւեռում` «Մահ իմացեալ անմահություն է»:

Նա ունի հայրենասիրության անխոտորելի իր բանաձեւը` անմնացորդ տրվել հայրենիքի սիրույն, հայրենական ուխտին զոհաբերել ամեն ինչ` կյանք, կայք, հոգի, մարմին...

Նա ունի հայ մարդու անկոտրում խառնվածքի իր ընկալումները` ամենաօրհասական պահին փրկության ելք գտնելու կամք ու հավատ:

Պատվիրանների պես են հնչում մեր ժողովրդին սթափության կոչող նրա նկատառումները:

«Պետք չէ հավատալ եվրոպական դիվանագիտության փուչ խոստումներին, - ասվում է Անդրանիկ Զորավարի շուրթերով, ապա պնդում, - տխմարություն է հուսալ, թե Եվրոպան մեզ համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշքը պետք է գործի: Մեր ազգը նախ  իր վրա անսահման հավատ պիտի ունենա»:

Նա փրկություն հուսալն արտաքին ուժերից դժբախտություն էր համարում, հավատը Եվրոպայի հանդեպ` կույր ձգտում, խոտոր ճանապարհ. «Եվրոպայի հոգին խորթ է մեզ: Մեր ժողովրդի առաջնորդները մոլորությամբ հաճախ են մեզ մղել քաղաքական մուրացկանության: Իմացեք, մուրացիկին օգնում են զզվանքից: Մուրացիկին ու հաշմանդամին անկելանոց են տալիս, ոչ թե հայրենիք:

Ինչքան էլ դաշնակցի բազուկն ուժեղ լինի, ու դաշնակիցն էլ հովանավորի դեր ստանձնի, միեւնույն է` ազգը պետք է ինքը տնօրինի իր բախտը: Ռուսական զենքի ու զորքի հետ կապված մեր ազգային սպասումներն ու երազները ոչ միայն հօդս են ցնդել, այլեւ անարգ ոսոխի արյան խրախճանքի պատճառ են դարձել... »:

«Վայ էն ազգին, որ չի հավատում իր վաղվա արեւին»:

«Հույսը կորցնելը կորստաբեր է, ինչպես ճակատամարտում կորցնես սուրդ: Վհատությունը փութացնում է անկումը: Իմացեք, հուսահատությունը տառապյալների կործանման գրավականն է»:

Սերո Խանզադյանը գրոց ուժի հետ միասին զորական ուժն է կարեւորում: «Գրոց ուժը չէ միայն հենասյուն. ամենից առաջ զորական կերտվածք եւ ուժ տվեք ձեր զավակներին»:

«Հայրենիքի զինվոր եղեք, հայրենիքին մատաղ»:

Մեսրոպ Մաշտո ցի շուրթերով ասում է. «Ես գիր տվի ձեզ, որ լույս ունենաք ձեր տանն ու հոգում: Բայց կմարի լույսը, եթե դուք մոռանաք սուր բռնելու գործըՍուրն ու գիրը` ձեզ պաշտպան, հիշեցեք»:

Սերո Խանզադյանը պատգամում է` չհավատալ թուրքի երդումներին...., պետք է թշնամու հետ գործել «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով«Պետք է ձեզ վարժեցնեմ թշնամու արյուն թափելուն, տղաներ»:

Սերո Խանզադյանը հայոց առաջնորդների արժանապատվության  հարցն է բարձրացնում. ամենահզոր տերությունների առաջնորդների մոտ հայ իշխանն իրեն պետք է պահի արժանապատվորեն, առանց նվաստացումի...

Իսկ ազգին համախմբելու հարցում հետեւյալ կարծիքին էր` պետք է հենվել ոչ թե անհատների վրա, թեկուզ նրանք ամենազոր լինեն, այլ` համախումբ բռունցքի վրա:

Գարեգին Նժդեհի շուրթերով ասում է. «Մեր ապագան կախված է ներկայից: Վաղն ազգովի պիտի հնձենք այն, ինչ սերմանում ենք այսօր»: Իսկ հայոց դատը, ըստ գրողի, արդար լուծում կունենա: Մովսես Կաղանկատվացու հայտնի խոսքն է մտաբերում. «Ճշմարտությունը չի կարող ծածկված մնալ, եւ լույսը` փակի տակ լինել»:

Սամվել Ալեքսանյան

(հատված «20-րդ դարի երկրորդ կեսի հայ արձակի նահապետը» խմբագրականից, «Սյունյաց երկիր», N 32,  1 դեկտեմբերի 2015 թ.)

Լուսանկարում՝ Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի բակում հանգչում է Սյունյաց աշխարհի սպարապետ Գարեգին Նժդեհը

 

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17