Հրաժեշտի հանդիպում «Սյունյաց երկրի» խմբագրատանը․ Մորթեզա Աբեդին Վարամին թողնում է գլխավոր  հյուպատոսի պաշտոնը և աշխատանքի անցնում Իրանի ԱԳՆ–ում

15.09.2026 14:34
675

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, «Սյունյաց երկրի» խմբագրատանը հյուրընկալվեց Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին, ով թողնում է գլխավոր հյուպատոսի պաշտոնը և աշխատանքի անցնում Իրանի արտաքին գործերի նախարարությունում։

Այցելության նպատակն էր՝ հրաժեշտ տալ «Սյունյաց երկրի» խմբագրակազմին, որի հետ սերտ համագործակցություն է ունեցել հյուպատոսարանի հիմնադրման ժամանակվանից՝ 2022 թ․ հոկտեմբերի 21-ից ի վեր։

Ջերմ և բարեկամական հանդիպման ընթացքում Սամվել Ալեքսանյանը բարձր գնահատեց հյուպատոսարանի և անձամբ Մորթեզա Աբեդին Վարամինի գործունեությունը հայ–իրանական հարաբերությունների զարգացման գործում։

– Սյունիքում երբեք չեն մոռանա, որ մեր երկրամասի համար դժվարին օրերին՝ 2020-22 թթ․ ողբերգական իրադարձություններից հետո,  Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ ի դեմս Կապանի հյուպատոսարանի և անձամբ Մորթեզա Աբեդին Վարամինի, մեր կողքին էր, – ասաց Սամվել Ալեքսանյանը։

Մորթեզա Աբեդին Վարամին շնորհակալություն հայտնեց մարզային պարբերականի խմբագրակազմին՝ համագործակցության և հայ–իրանական բարեկամական կապերի ամրապնդմանն աջակցելու համար։

Պարոն Վարամին խնդրեց իր երախտագիտությունը փոխանցել Սյունիքի մարզի բնակչությանը՝ հատկապես Իրանի համար դժվարին ժամանակներում մշտապես բարոյական աջակցություն ցույց տալու համար։

– Սյունիքից հեռանում եմ՝ ինձ հետ տանելով անմոռանալի տպավորություններ և լավագույն հուշեր, որոնք վկայում են մեր երկու ժողովրդի բարեկամության ու եղբայրության մասին, – ասաց գլխավոր հյուպատոսը։

Երկուստեք՝ Սամվել Ալեքսանյանն ու Մորթեզա Աբեդին Վարամին, արձանագրեցին իրողությունը, որ վերջին չորս տարում, շնորհիվ հյուպատոսարանի, բավականին ամուր հիմքեր են ստեղծվել Սյունիքի և Իրանի համագործակցության ուղղությամբ, ինչը (անշուշտ) շարունակություն կունենա հետայսու ևս։

Մորթեզա Աբեդին Վարամին վերջում պատասխանեց «Սյունյաց երկրի» հարցերին, որը կհրապարակվի հաջորդիվ։

 

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38