Հայ ժողովրդի ընտրությունը կորոշի Հանրապետության կառավարման կուրսը․ միջազգային մամուլի անդրադարձը Փաշինյանի՝ Մոսկվա այցին

02.04.2026 14:29
329

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափողական պատասխան է տվել ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի ընտրություններին ռուսամետ ուժերի մասնակցության մասին դիտողություններին․ գրել է ТАСС-ը։

Московский Комсомолец-ը գրել է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ Վլադիմիր Պուտինը բացատրել է եվրաինտեգրացիայի կողմնակիցների հաղթանակի գինը։ Ինչպես ընդգծել է կայքը, բոլորը համակարծիք են, որ Փաշինյանի այցը Մոսկվա կապված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ։ Նման ուղևորության համար այլ ակնհայտ պատճառներ չկային այս պահին։ Շեշտվել է, որ մի շարք հարցեր երկու առաջնորդների բանակցությունները դժվարացնում էին։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, կարողացավ դիմակայել ճնշմանը։

Царьград-ը գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ և կարևոր հարց է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. կպահպանի՞ արդյոք Երևանը ինտեգրացիան Մոսկվայի հետ, թե՞ կընտրի եվրոպական զարգացման ուղին։

Քաղաքական շրջանակներն ուշադիր հետևում էին ՀՀ վարչապետի՝ Կրեմլ կատարած այցին. երկու առաջնորդների զրույցը հստակորեն վճռորոշ էր տարածաշրջանի ապագայի համար։ Դռնփակ բանակցությունների նախօրեին Վլադիմիր Պուտինն անսովոր երկար նախաբանով կոչ է արել մտածել հետագա համագործակցության առավելությունների մասին։

Կարևոր փաստարկներիՆց մեկը գազի գինն է։ Մինչ Եվրոպան վճարում է մինչև 600 դոլար հազար խորանարդ մետրի համար, Հայաստանը ռուսական վառելիքը ստանում է գնի մեկ երրորդով՝ 177․50 դոլարով։ Պուտինը միանշանակ հիշեցրել է, որ այս գինը «քարե գծի վրա չէ»։

Այնուամենայնիվ, փորձագետները զգուշացնում են, որ արտաքին հավատարմության ճակատի հետևում թաքնված է վաղուց հաստատված ուղի։ Ինչպես նշում է Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ստանիսլավ Պրիչինը, ՀՀ վարչապետն արդեն կատարել է իր աշխարհաքաղաքական ընտրությունը. Ռուսաստանի ներկայության նվազագույնի հասցնելը դառնում է Փաշինյանի համար առաջնահերթություն։ Ակտիվների վաճառքը և հիմնական ենթակառուցվածքների փոխանցումը երրորդ կողմի վերահսկողությանը քայլեր են, որոնք ակնհայտորեն հակասում են դաշնակիցների դիսկուրսին։

«Փաշինյանին հանձնարարվել է արդյունավետորեն անջատվել Ռուսաստանից։ Սա ակնհայտորեն Եվրամիության նախաձեռնությունն է։ Այժմ լուրջ համաձայնություններ չեն սպասվում. բոլորը խաղում են իրենց խաղը»,- նշում է քաղաքագետը։ Նրա խոսքով՝ չնայած ԵՄ-ին ՀՀ-ի լիիրավ անդամակցության հարցը սեղանին չէ, Բրյուսելն ավելի ու ավելի է մեծացնում իր տնտեսական և քաղաքական ազդեցությունը։

Քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը Известия-ի հետ զրույցում նշել է, որ Մոսկվան և Երևանը դեռևս համագործակցության շատ խոստումնալից ոլորտներ ունեն։ Դրանց թվում են միջուկային և ավանդական էներգետիկան։ Արդյունաբերական քաղաքականության ինտեգրման ներուժը ևս պահպանվում է։ Տրանսպորտային ոլորտում համագործակցությունը ևս կարող է զարգանալ, եթե բացվի Ադրբեջանի հետ կապը։ Քաղաքագետ խոսքով՝ այժ Հայաստանը ցանկանում է տրասպորտային կապերի ապաշրջափակման նախագիծը հանձնել ամերիկացիներին, սակայն, իրականում, երթուղու բացումը համաձայնեցվել էր Ադրբեջանի հետ դեռևս 2020 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ։

Նշված «Թրամփի երթուղին» (TRIPP), որի շուրջ Փաշինյանն ու Ալիևը համաձայության են եկել Սպիտակ տանը, լի է լրացուցիչ բարդություններով, և դրանք կրկին վերաբերում են ԵԱՏՄ-ին։ Սիլաևի խոսքով՝ TRIPP-ն «անցք» կստեղծի միության ընդհանուր մաքսային սահմանում։ Եվ եթե Հայաստանը հետևողականորեն իրականացնի այս նախագիծը, այսինքն՝ մաքսային և սահմանային վերահսկողությունը փոխանցի մասնավոր ամերիկյան ընկերությանն, այն ստիպված կլինի դուրս գալ ԵԱՏՄ-ից, քանի որ նման գործողությունները կհամարվեն միության կանոնների լուրջ խախտում։

Ռուսական Առաջին ալիքը ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Լրատվամիջոցը շեշտել է, որ ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները նշանակված են ընդամենը երկու ամսից մի փոքր ավելի ժամանակ անց։ Հայ ժողովրդի ընտրությունը կորոշի Հանրապետության կառավարության կուրսը։ Ներկայիս կուրսն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք մանրամասն քննարկել են երկու ղեկավարները։

The Washington Post-ը, Reuters-ը ևս անդրադարձել են Փաշինյանի այցին Մոսկվա։ Ինչպես նշվել է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է Եվրոպական Միությանը միանալ ձգտող Հայաստանին, որ այն չի կարողանա լինել և՛ ԵՄ-ի, և՛ Մոսկվայի գլխավորած տնտեսական դաշինքի մաս։

Հայաստանը, որը անցյալ տարի ստորագրել է ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագիր, որը վերջ է դրել Ադրբեջանի հետ տասնամյակներ տևած թշնամական գործողություններին, ավելի ու ավելի է ձգտում սերտ կապեր հաստատել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։ Հայաստանի հարաբերություններն իր վաղեմի հովանավոր և դաշնակից Ռուսաստանի հետ լարվել այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2023 թվականին լիովին վերահսկողություն հաստատեց ղարաբաղյան տարածաշրջանի նկատմամբ։

 

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56