Հայ զինծառայողները նշանառության տակ են պահում հակառակորդի դիրքերը Նախիջեւանի սահմանին

27.06.2018 18:08
1489

Հայ-ադրբեջանական սահմանագծում հերթապահող հայ զինծառայողների հավաստմամբ՝ Նախիջեւանի սահմանին Արդրբեջանի առաջ բերած նոր դիրքերը բոլոր կողմերից նշանառության տակ են։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցների համար շրջայց էր կազմակերպել սահմանային այդ տեղանք։ Արենի գյուղին հարակից մոտ 1500 մետր բարձունքից մայոր Անդրանիկ Ծատուրյանը, ցուցադրելով Ադրբեջանի առաջխաղացումը, վստահեցրեց, որ ձեռնարկված պատասխան քայլերի արդյունքում հակառակորդը ըստ էության հայտնվել է շրջափակման մեջ։

«Մենք էս պահին գտնվում ենք 1450 մետր բարձրության վրա, որտեղ տեղակայված են մեր դիրքերը: Նրանք եկել են մեր թիկունքային հատվածում բարձունքների վրա ուղղակի մի քանի կրակակետեր են դրել, որը էական ոչ մի նշանակություն չունի մեր խաղաղ բնակչության համար: Ինչ իրավիճակ էլ որ զարգանա, մենք պատրաստ ենք էս պահին կոնկրետ էս դիրքից ճնշելու հակառակորդի տեղակայած կրակակետերը»:

Անցյալ շաբաթ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մոտ 30 րոպե տեւողությամբ տեսանյութ հրապարակեց՝ հայտարարելով, թե շուրջ 11 հազար հեկտար հայկական տարածք է գրավել, տեղակայել նոր դիրքեր, դրանց համար կառուցել 50 կմ ճանապարհ։

«Ադրբեջանի առաջխաղացումը բացառապես սեփական տարածքում է եղել», - պնդում են տեղում ծառայություն իրականացնող զինվորականները:

«Նենց չի, որ իրանք ինչ-որ մի դիրք մեզնից գրավել են, ու մենք դրա համար ինչ-որ այլ գործողությունների ենք դիմում: Ոչ մի դիրք մենք բաց չենք թողել մեր պահվող դիրքերից, բոլոր դիրքերը իրանց տեղում են: Ուղղակի ավելացրել ենք դիրքեր», - ասաց մայոր Ծատուրյանը:

Նրա խոսքով, հակառակորդի առաջխաղացումը դժվարություններ չի ստեղծել: Ավելին, ըստ զինվորականի, հայկական դիրքերի վերադասավորման արդյունքում վերահսկողության տակ ավելի մեծ ծավալով տարածքներ են հայտնվել ու ադրբեջանական զինուժի գործողությունները, մարտավարական առումով ի վնաս իրենց են աշխատել․- «Ցանկացած շարժի ժամանակ կարող ենք հակառակորդի այդ կրակակետերը ճնշել: Մենք մի քանի ուղղությունից կարում ենք նրանց ուղղությամբ կրակ վարենք»:

Ադրբեջանական զինուժի առաջխաղացումը, այդուհանդերձ, սահմանային Արենի գյուղում մտավախության պատճառ է դարձել։ Հակառակորդի զինուժն արդեն անզեն աչքով տեսանելի է այգիներից ու վարելահողերից:

Գյուղացիներն ասում են, որ բերքին ոչ բոլորն են պատրաստ մոտենալ․ - «Տրակտորիստին խնդրում են, ասում են՝ արի իմ խոտերը քաղի, ասում ա՝ ես վախենում եմ»:

Ըստ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութի, առաջխաղացած նոր դիրքերից ուղիղ նշանառության տակ են հայտնվել հայկական մի շարք համայնքներ, վարելահողեր, ինչպես նաեւ այդ ուղղությամբ Երեւանը Ստեփանակերտին կապող միակ ռազմավարական նշանակության ճանապարհը։

Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, վերլուծելով տեղանքը, վստահեցնում է՝ Ադրբեջանի հրաձիգային զինատեսակները անհասանելի են հայկական գյուղերի համար․ - «Դուք տեսնում եք, որ ոչ մի հրաձգային զենքի հեռահարություն իրենց չի բավականացնելու Արենիի ամենահեռավոր տներին կամ այգիներին որեւէ վնաս պատճառելու: Առավել եւս՝ միջպետական ճանապարհը, որ իրենց ցուցադրում էին, ավելի հեռու է գյուղից, ավելի անհասանելի է իրենց հրաձգային որեւէ զինատեսակի համար»:

azatutyun.am

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար. ՌԴ ԱԳՆ

04.06.2026 17:19

Կառավարությունն Արցախից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից

04.06.2026 17:15

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Հովհաննես Հարությունյանի ուղերձը ԱԺ ընտրությունների առիթով

04.06.2026 16:54

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին

04.06.2026 16:22

Սելջուկների արշավանքից հազար տարի անց․ նոր գրոհ Սյունիքի գյուղերի դեմ՝ 48 դպրոցի փակման ուրվականը, որը կարող ենք հօդս ցնդեցնել հունիսի 7-ին

04.06.2026 15:45

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ 43 պետական աշխատողի ընտրատեղամասը տարել են այն գյուղ, որտեղ նախագահում է ՔՊ-ական կոմունալի պետը

04.06.2026 15:41

Սյունիքի ՔՊ-ականները Գորիսում տնօրենների հավաք են արել

04.06.2026 15:25

Հավաքագրում են Հայաստանում ապրած ադրբեջանցիների տվյալները․ «Իշխանություն» լրատվական

04.06.2026 15:17

ԱՄՆ-ն հավանություն է տվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը

04.06.2026 15:10

Մեր հայրենակցի վեցերորդ գիրքը՝ «Հուշամատյան»

04.06.2026 15:07

Ինչո՞ւ են նոր միջոցներ կիրառվում հայկական արտադրանքի նկատմամբ. ՌԴ փոխվարչապետի պատասխանը

04.06.2026 14:49

Հունիսի 7-ին փրկենք Գորիսի՝ աճուրդի հանված արժանապատվությունը

04.06.2026 12:35