«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ը` «Բերքառատ Արցախ» թեմայով

24.11.2017 15:34
1695

Նոյեմբերի 23-ին մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ը, թեման է՝ «Բերքառատ Արցախ»։


Հեռուստամարաթոնից ստացված գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի, նախ՝ Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ Արցախում տեղակայվելու են արեւային էներգետիկ կայաններ։


Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում եւ Արցախում՝ ընդհանուր 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել եւ իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց եւ մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն եւ բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր:


«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ի ընթացքում հավաքվել է 12, 505, 456 դոլար. տեղեկացնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը:


2016 թվականին անցկացված  հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել էր 15, 428, 777 ԱՄՆ դոլար, որն ուղղվել է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, Արցախի բազմազավակ ընտանքիների համար առանձնատների կառուցմանը եւ խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին:

Ըստ մամուլի հրապարակումների

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24