Հայաստան-Իրան սահմանների հարցում Ադրբեջանը չպետք է «խաղա կրակի հետ»․ «Իսլամական Հանրապետություն» օրաթերթ

20.09.2022 15:03
963

«Իսլամական Հանրապետություն» օրաթերթը գրել է «Բաքվի պետական այրերի շահերից է բխում «չխաղալ կրակի հետ», որպեսզի ինչպես նախկինում, կարողանան օգտվել Իրանի հետ հարաբերություններից:

Թերթն իր խմբագրականում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը և Ադրբեջանի ղեկավարությանը զգուշացրել «չխաղալ կրակի հետ»:

Հոդվածում, ընդգծելով Իրանի ռազմական հզորությունը, հեղինակը գրում է. «Եթե Իրանի պաշտոնյաները սահմաններին որոշ տեղաշարժերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնել են հորդորներով, դա չի նշանակում, որ նրանք չեն կիրառի ռազմական ուժ՝ հավանական սպառնալիքներին դիմակայելու համար»:

Նրանք նախընտրում են խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով, որպեսզի չառաջանա ռազմական ուժ կիրառելու կարիք: Սակայն հարևանները չպետք է չարաշահեն Իրանի համբերությունը և երկրի ազգային անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ անեն»:

«Եթե Բաքվի իշխանությունները դիմեն նման քայլի, Իրանի իշխանությունները մի կողմ կդնեն հորդորները և ռազմական ուժով կկանխեն հարևան երկրների որոշ ղեկավարների չար մտադրությունները, ովքեր նույնիսկ սեփական ժողովրդի մոտ հեղինակություն չեն վայելում»,– գրել է հոդվածագիրը։

Թերթը գրում է, որ «այն, ինչ Իրան-Հայաստան սահմանի հետ կապված հարցերի վերաբերյալ հայտարարել են Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները, հստակ քաղաքականություն է, որն իրականացնում է ԱԳՆ-ն: Բաքվի իրենց գործընկերների հետ իրանցի դիվանագետների վարած բանակցությունների նպատակն է կանխել Իրան-Հայաստան սահմանային շրջանները գրավելու և երկու երկրների միջև հաղորդակցությունը կտրելու դավադիր ծրագիրը։

«Բաքվի պաշտոնյաները չպետք է մտածեն, թե դատարկ հայտարարություններով կարող են զբաղեցնել իրանցի պաշտոնյաներին և իրականացնել սահմանային շրջանները գրավելու և Իրանին կոնկրետ գործողությունների մղելու դավադիր ծրագիրը: Նրանք պետք է իմանան, որ մեր դիվանագիտության լեզուն ունի հզոր ռազմական հենարան, որը կարող է գործել ցանկացած պահի և զսպել ցանկացած դավադրություն»,– ասվում է հոդվածում։

https://news.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40