Կորնիձորի հումանիտար կայանում էին Աժ մի խումբ պատգամավորներ

27.09.2023 10:34
1404

Սեպտեմբերի 26-ին Կորնիձորի հումանիտար կայան էին այցելել Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։

Ըստ սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանի՝ նպատակն է՝ տեղում ծանոթանալ բռնգաղթվող արցախցիների առաջնային հաշվառման և կարիքների գնահատման աշխատանքներին։

Ազգային ժողովի պատգամավորներին իրավիճակը ներկայացրել է Կորնիձորում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Դավիթ Դանիելյանի տեղեկացմամբ՝ Վայքում նույնպես կազմակերպվել է կոորդինացիոն կենտրոն, որտեղ  կայցելեն կարիքների առաջնային գնահատում ստացած արցախցիները։

Վայքում կենտրոնը բացվել է՝ խնդիր  ունենալով հնարավորինս բեռնաթափել Գորիսի համակարգման կենտրոնի աշխատանքները։

ԱԺ պատգամավորները շարունակում են գտնվել Գորիսում և իշխանության համապատասխան կառույցների հետ լուծում տալիս բռնգաղթվածների ընդունման ընթացքում ծագող հարցերին։

Իսկ թե ինչ աշխատանքներ են կատարվում Լաչինի միջանցքի թողունակության անբավարարության հետևանքով առաջացած խցանումները վերացնելու ու ևս մեկ հումանիտար միջանցք բացելու ուղղությանմբ, առայժմ  հուսադրող տեղեկություններ չկան։

 

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38