Բարի գալուստ կինոաշխարհ

29.11.2022 15:37
1659

Օրեր առաջ զրուցեցինք Քաջարանի մշակույթի պալատի ադմինիստրատոր Արուսիկ Պապյանի հետ, ով վերջերս հեղինակեց և իրագործեց Քաջարանի մշակույթի պալատի կինոանկյան իր նախագիծը:

- Ինչպե՞ս առաջացավ կինոանկյան ստեղծման գաղափարը:

- Նախ ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ պարոն Վարդան Ջհանյանին, ով ինձ ընձեռեց հնարավորություն, որպեսզի աշխատեմ Քաջարանի մշակույթի պալատում և իրականացնեմ մշակութային ծրագրերս` ի նպաստ իմ ծննդավայր Քաջարան քաղաքի: Այդ ծրագրերից մեկն էլ հենց այդ գաղափարն է:

- Ո՞րն էր կինոանկյան ստեղծման նպատակը:

- Շրջայց կատարելով մշակույթի պալատում, տեսնելով ժամանակակից տեխնիկան՝ էկրան, կինոխցիկ, որը թույլատրում է ցուցադրել 4 K, 3 D և Atmos ձևաչափի ֆիլմեր, իսկ ձայնային դինամիկներն ապահովում են  Dolby Digital ձայնային հնչողություններ, որոշեցի ստեղծել այնպիսի արժեքավոր մի բան, որը կապ ունենար կինոյի  հետ: Եվ քանի որ եկող տարի` 2023 թվականին, տոնելու ենք Հայկական կինոյի 100-ամյակը,  որոշեցի ստեղծել կինոանկյուն, որտեղ նաև իր աջակցության չափաբաժինն ունի  «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն:

Կինոանկյան նպատակն է հայկական կինոարվեստի ազգային գաղափարախոսության պահպանումը, հայկական կինոֆիլմերի անվճար և հաճախակի ցուցադրությունները, քննարկումները,  ազգային և մշակութային արժեքների պահպանումն ու վերականգնումը: 

- Ինչպիսի՞  ֆիլմեր են ընդգրկված կինոանկյունում:

- Այստեղ ընդգրկված են բոլոր ժամանակների հայկական լավագույն ֆիլմերը, հայ կինոգործիչների, հայ կինոյի և թատրոնի անվանի դերասանների մասին պատմող նյութեր, նրանց իմաստուն մտքերը, հետաքրքիր դրվագներ ֆիլմերից, որոնց շարքում են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1968թ.), Անրի Վեռնոյի «Մայրիկը» (1991թ.), Հենրիկ Մալյանի «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Հայրիկ» (1972թ.), «Նահապետ» (1977թ.),  Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» (1982թ.), Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» (1984թ.), Համո Բեկնազարյանի «Զանգեզուր» (1938թ.), Սերգեյ Իսրայելյանի «Գիքորը» (1982թ.) ֆիլմերը և այլն: Հաջորդ տարվա ծրագրերից ու նպատակներից է նաև կինոանկյան շրջանակում Հայկական կինոյի 100-ամյակին նվիրված հայկական լավագույն 100 ֆիլմերի ցուցադրում: Հետագայում մեր կինոանկյունը համալրվելու է ավելի նոր բաղադրիչներով, ավելի գեղեցիկ մտքերով ու գաղափարներով:

- Ինչպե՞ս անցավ կինոանկյան բացումը:

- Կինոանկյան բացումն անցավ բավականին  ջերմ, մտերմիկ, հարազատ, մշակութային մթնոլորտում, հայկական երաժշտության շնչով և ոգով: Հյուրերը տարբեր ոլորտից էին, հիմնականում արվեստի դպրոցի ներկայացուցիչներ, մանկավարժներ, մշակույթի և կրթության հետ կապ ունեցող մարդիկ, մուտքն ազատ էր: Բացման արարողությունից հետո մեծ դահլիճում  ցուցադրվեց  Հենրիկ Մալյանի «Հայրիկ» ֆիլմը, որը նկարահանվել է 1972 թ.-ին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից: Այս տարի լրացավ այդ ֆիլմի 50-ամյակը, գաղափարական խոր շերտեր ունեցող այդ ֆիլմը սերունդների երկխոսության մասին լավագույն օրինակներից է, որի հիմնական գաղափարն է վերադարձ արմատներին, ազգային ինքնությանը՝ պահելով և պահպանելով հայ ընտանիքի սերնդեսերունդ շարունակականությունը, նախնիների ավանդույթներն ու սեփական սկզբունքները: Բավականին հուզիչ էր Շինարար Հովսեփի հոր երգի տեսարանը, որը միշտ հիշեցնում էր հայրենիքի հավերժության, կարևորության մասին: Իսկ փոքրիկ Ռուբենի և հայրիկի իմաստուն երկխոսութունները մինչև այսօր էլ արդիական են ու տարբեր տարիքում տարբեր կերպ են ընկալվում: Ամեն անգամ դիտելով այդ ֆիլմը՝ նորովի  ես ընկալում հայրենիքի ու հայրենի հողի հավերժության ու պահպանության գաղափարը:

Ցավոք, մենք այսօր  ապրում ենք բավականին ծանր և դժվար օրեր, բայց երբեք չենք կորցնում մեր հույսն ու շարունակում ենք ոտքի կանգնել, և յուրաքանչյուրը իր լուման պետք է ներդնի մեր հայրենիքի զարգացման, հզորացման և շենացման գործում:

Մենք պետք է շարունակենք ապրել, վերադառնալ Հայաստան, վերադառնալ մեր ծննդավայր, արարել, կերտել, ստեղծագործել մեր հայրենիքում, մեր հայրենի գյուղերում ու քաղաքներում և հատկապես սահմանամերձ բնակավայրերում...

Այդ առաքելությամբ էլ վերադարձել եմ իմ սիրելի ծննդավայր Քաջարան, նպատակս է ակտիվացնել մշակութային կյանքը:

- Ի՞նչ մշակութային ծրագրեր ունեք:

- Ծրագրերը շատ-շատ են և բավականին հետաքրքիր: Փորձում եմ իրականացնել այնպիսի մշակութային ծրագրեր, որոնք Քաջարանի համար նորություն են և տարիներ շարունակ չեն իրականացվել: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն իր աջակցությամբ մշակույթի պալատի կողքին է, և հուսով եմ՝ առաջիկայում դուք կտեսնեք մեր մշակութային  ծրագրերի արդյունքները:

Հարցազրույցը՝

Մարի Նավասարդյանի

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10