Հայաստանի եւ Ադրբեջանի երկնքում ամպեր են կուտակվում. Թոմաս դե Վաալ

26.09.2022 12:38
821

Նորմալ ժամանակներում Հարավային Կովկասում բռնության վերջին աճը շատ ավելի մեծ ուշադրություն կգրավեր, գրում է Թոմաս դե Վաալը Carnegie Europe-ի հոդվածում:

«Սեպտեմբերի 13-14-ը Հայաստան ադրբեջանական լայնածավալ ներխուժման ժամանակ զոհվեց մոտ 300 զինվոր։ Հայաստանն ասում է, որ 202 զինվորական եւ հինգ քաղաքացիական անձ մահացել կամ անհետ կորել է։ Ադրբեջանական կորուստները՝ 80 զինվոր։ Չմոռանանք, որ դրանք փոքր բնակչություն ունեցող երկրներ են, որտեղ այդ սարսափելի թվերն էլ ավելի սուր են զգացվում։

Հրադադարը կանգնեցրեց 2020-ի 44-օրյա պատերազմից ի վեր ամենասարսափելի բռնությունը, սակայն ադրբեջանական ուժերը, կարծես թե, դեռ վերահսկող դիրքերում են Հայաստանի սահմանամերձ որոշ շրջաններում են։

Ի՞նչ պատահեց

Ռազմական գործողություները տեղի ունեցան երկու առաջնորդների՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ Բրյուսելում կայացած բարձր մակարդակի բանակցությունների չորրորդ փուլից ընդամենը երկու շաբաթ անց։ Բրյուսելում նրանք առաջընթաց էին գրանցում։ Կարեւոր է նշել, որ ռազմական գործողությունները տեղի ունեցան Ուկրաինայի Խարկովի շրջանում Ռուսաստանի ռազմական նվաստացումից հետո։

Որոշ ԶԼՄ-ներ մոլորեցնող կերպով այդ մարտերը ներկայացնում էին որպես բախում սահմանին՝ որպես պատճառ նշելով Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքը (Լեռնային Ղարաբաղը մոտ հակամարտության կիզակետն է արդեն ավելի քան երեսուն տարի): Բայց Ղարաբաղում, որտեղ այժմ տեղակայված են ռուս խաղաղապահները, մարտեր չեն եղել, անկասկած ոչ էլ Ադրբեջանի տարածքում են եղել մարտեր։ Այդ ամենը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում։

Ադրբեջանը հայտարարել է, որ դրանք հայկական «սադրանքներ» են՝ պնդում, որը հնարավոր չէ ստուգվել: Ականատեսները նկարագրում են ռազմական օբյեկտների եւ քաղաքացիական ենթակառուցվածքների ուժեղ գնդակոծություններ, այդ թվում՝ Սոթք գյուղում եւ առողջարանային Ջերմուկ քաղաքում, որի քաղաքացիական բնակչությունը տարհանվել է: Կան արժանահավատ տեղեկություններ ադրբեջանցիների կողմից գործած վայրագությունների նաև երկու զոհված հայ կին զինվորականների մարմինները նողկալի ձևով պղծելու մասին:

2020-ին գրանցած հաղթանակից հետո Ալիեւը Հայաստանի դեմ կիրառում է «հարկադրական դիվանագիտության» ռազմավարություն (ինչպես ադրբեջանցի պաշտոնյաններից մեկն ինձ հետ զրույցում այն նկարագրեց)` բանակցությունների եւ ուժի խառնուրդ:

Հասնելով իր 2020թ. նպատակների գրեթե մեծ մասին, բայց՝ ոչ բոլորին, Ալիեւը նոր նպատակներ ունի։ Դրանցից առաջինն է՝ Հայաստանին ստիպել ստորագրելու «խաղաղության պայմանագիր», որով նա հրաժարվում է մեծապես հայաբնակ Ղարաբաղի շրջանի նկատմամբ պահանջներից։ Երկրորդ նպատակը՝ իրականացնել Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը, որը հարմար է Ադրբեջանին։ Երրորդը՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավին կապող նոր երկաթուղի եւ կապող օղակ (որն Ադրբեջանը Զանգեզուրի միջանցք է անվանում), որը նվազագույն ստուգումներ եւ հսկողություն է ենթադրում։

Բռնության վերջին փուլն ամենադաժանն ու վտանգավորն է 2020-ից ի վեր։ Այն կարծես որքան Հայաստանին է ուղղված, այդքան էլ ուղղված է Ռուսաստանին։ Ռուսաստանը պարտավոր է աջակցել Հայաստանին ինչպես երկկողմ պաշտպանական պայմանագրի, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) նրանց համատեղ անդամակցության շնորհիվ։

Բայց Ռուսաստանը խրված է Ուկրաինայում։ Ադրբեջանը ձգտում է ապացուցել, որ Ռուսաստանը չի շտապում աջակցել իր դաշնակցին, իսկ ՀԱՊԿ-ը անարդյունավետ կառույց է, ինչի մասին վկայում է նաեւ Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանին բախումների ժամանակ գործելու ՀԱՊԿ-ի անկարողությունը։

Այս ամբողջ տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ անցկացվող բանակցություններին։ Անցյալ շաբաթվա բռնությունը, ինչպես պնդում են որոշ մեկնաբաններ, չի նշանակում, որ բանակցությունները ժամանակի զուր վատնում էին: Դրանք իրականում բավականին առաջընթաց էին գրանցել:

Ամռան սկզբին երկու կողմերն էլ համաձայնեցրին տրանսպորտային երթուղիների գործարքի բովանդակությանը նախքան ռուսները կառաջացնեին որոշակի բարդություններ, որոնց պատճառով ամեն ինչ դադարեցվեց: Ամառվա ընթացքում նրանք ինտենսիվորեն աշխատում էին տեքստերի վրա՝ կազմելու միջպետական ​​համաձայնագիր (Ադրբեջանի պահանջն է)՝ Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության մասին դրույթներով (Հայաստանի պահանջն է):

Խնդիրը, որը հետապնդում է հայ-ադրբեջանական հակամարտության բոլոր միջնորդներին 1991-ից վեր, այն է, որ «ոչ» ասելու համար ոչ ոք որևէ գին չի վճարում։ Վատ վարքի համար քննադատությունը թույլ է: Ղեկավարները կարծում են, որ կարող են հրապարակայնորեն հրաժարվել մասնավոր հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններից՝ ժամանակ ձգելու կամ ուժ կիրառելու համար։

Գոյություն ունի նաեւ «հարմար դատարան գտնելու» խնդիր։ Ռուսաստանը դեռ հզոր շահեր ունեցող միջնորդ է, նույնիսկ եթե նրան չեն վստահում՝ որպես ազնիվ միջնորդի։ Հաղորդվում է, որ Մոսկվան նաեւ հաշտության պայմանագրի նախագիծ է նախապատրաստել, որն անորոշ ժամանակով մի կողմ է դնում Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ բանաձեւ, որը հայերին ավելի շատ դուր է գալիս, քան եվրոպական առաջարկը:

Միեւնույն ժամանակ, Միացյալ Նահանգները, վճռականորեն աջակցելով ԵՄ-ին, նաև հայերի մոտ հույս արթնացրեց՝ Կովկասում նոր բանագնաց նշանակելով Ֆիլ Ռիկերին, որը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը նախորդ միջնորդական մեխանիզմ ն է, որը նախընտրում է Երեւանը։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի համերաշխության հապճեպ այցը Հայաստան ավելի խառը ազդակներ է ուղարկում:

ԵՄ-ն ինքը երկիմաստ է թվում

Հուլիսին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ադրբեջանական գազ գնելու առաքելությամբ այցելել էր Բաքու։ Իր հրապարակային ելույթում նա Ադրբեջանին «վստահելի գործընկեր» անվանեց եւ ոչ մի անգամ չհիշատակեց «խաղաղություն» կամ «հակամարտություն» բառերը։ Ադրբեջանցիները դա որպես մեծ PR հաղթանակ մեկնաբանեցին:

Ինչ մտադրություններ կամ տեղեկություններ էլ ունենար Ալիեւը, դա կարող է լինել այն պահը, երբ նա գերագնահատում է իր հնարավորությունները։ Վերջին մարտերը խարխլեցին լուրջ զրուցակցի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներքին դիրքերը, որը պարտավորվեր է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բանակցություններ վարել՝ հակառակ նրան, որ երկրի ներսում դեմ են դրան։

Այն նաև առաջին անգամ տարակարծություն է առաջացրել Ադրբեջանի ներսում, նույնիսկ նրանց մոտ, ովքեր աջակցում էին 2020-ի պատերազմին։ Խաղաղությանը կողմ հանդես եկող մի ակտիվիստ երեսուն օրվա ազատազրկման է դատապարտվել։ Մի հեղինակավոր անկախ փորձագետ Ալիեւին «առավելապաշտ» եւ «ռեւանշիստ» է անվանել եւ մեղադրել նրան Հայաստանի հետ հաշտություն կնքելու պատմական հնարավորությունը բաց թողնելու մեջ։

Որպեսզի Շառլ Միշելի միջնորդությամբ գործընթացը հաջողության որեւէ շանս ունենան, որն այժմ միակ կենսունակ գործընթացն է, այն շատ ավելի ուժեղ աջակցություն է պահանջում Եվրահանձնաժողովից, ԵՄ անդամ երկրներից եւ ԱՄՆ-ից: Եթե ​​այն դադարեցվի կամ ձախողվի, կա երկու տխուր այլընտրանք՝ միջնորդական առաքելությունը կրկին անցնում է Մոսկվային կամ, ինչն ավելի վատ է, երկու կողմերը երկու կողմերը պատրաստվեն հաջորդ պատերազմին:

https://news.am/

Վրաստանի տուրիստական կազմակերպությունն իր էջից հեռացրել է Լոռու մարզին վերաբերող աղմկահարուց գրառումը, որով կիսվել էր Զուրաբիշվիլին

05.11.2024 00:30

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ

04.11.2024 21:36

Վրաստանի նախագահի հերթական խառնակչությունը՝ հեռանալուց առաջ․ Վահե Սարգսյան

04.11.2024 20:34

Զուրաբիշվիլին մի շարք հայկական հուշարձաններ ներկայացրել է իբր թե «պատմական Վրաստանի» մաս

04.11.2024 20:06

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի COP29-ին

04.11.2024 19:44

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

04.11.2024 15:39

ԿԽՄԿ աշխատակիցները հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին

04.11.2024 15:30

Վաղը Մոսկվայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերը կհանձնի Պուտինին

04.11.2024 14:51

Սահմանադուռ և սահմանապահ Ագարակ քաղաքը 75 տարեկան է

04.11.2024 13:17

Գորիսում առաջին անգամ անցկացվեց պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշար

04.11.2024 12:20

Ռոբերտ Ղուկասյանը մասնակցել է մարզում առաջին անգամ կազմակերպված «Սյունյաց թևեր» սպորտային-տեղեկատվական փառատոնին

03.11.2024 22:46

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. տեսանյութ

03.11.2024 21:43