Հայաստանի և Արցախի խորհրդարաններն էլ ավելի են ակտիվացնում Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները

15.05.2019 15:34
1184

Հայաստանի և Արցախի խորհրդարանների պատգամավորներն էլ ավելի են ակտիվացնում համագործակցությունը, խորհրդարանական դիվանագիտության համատեքստում Արցախյան հիմնախնդրի քննարկումները: Մայիսի 15-ին ՀՀ ազգային ժողովի և Արցախի ԱԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի առաջին նիստի արդյունքները լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփեցին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Հատուկ ընտրել էինք օրակարգային հարցը՝ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման թեման և խորհրդարանական դիվանագիտության համատեքստում Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումները, նաև այսօրվա վիճակը: Եվ երկու խորհրդարանների բոլոր պատգամավորներն էլ հնարավորություն ունեցան իրենց տեսակետները ներկայացնելու: Սա համարում եմ շատ օգտակար, քանի որ մենք մի նոր գործընթաց ենք սկսել Հայաստանի խորհրդարանի հետ, սա մեծ ճանապարհի նոր սկիզբ է»,-ասաց Աշոտ Ղուլյանը:

Նա նկատեց, որ  գործնական աշխատանքների իմաստով նիստը ցույց է տվել այն ճանապարհը, որով գնալու են: Արցախի ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ քննարկումներից շատ հարցեր կառանձնացվեն հաջորդ ամիսներին գործողությունների համար, իսկ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի համար արդեն կոնկրետ պայմանավորվածություններ ունեն:

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը քննարկումները գնահատեց շատ հետաքրքիր: Քննարկման ընտրված թեման համարեց բացառիկ կարևոր նշանակության: «Այժմ մեր խորհրդարանականներն առավել հստակ պատկերացում ունեն այն մասին, թե ինչպիսի շեշտադրումներ պետք է արվեն զանազան միջազգային  երկկողմ, բազմակողմ շփումներում: Կարծում եմ, որ քննարկումները պետք  է շարունակական լինեն»,-ասաց Միրզոյանը:

Համագործակցության  միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին պատգամավորները նաև նախանշել են հետագա քննարկումների հարցերը:

armenpress.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22