Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության ծրագրերի լայն շրջանակն առաջնահերթություն է մեզ համար. ՀՀ ԿԳՄՍ փոխնախար

01.07.2022 17:15
879

 ՀՀ-ում «Չինարենի կամուրջ» մրցույթն ամեն տարի կազմակերպվում է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ու Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի սերտ համագործակցությամբ: Մրցույթի հայաստանյան փուլին այս տարի մասնակցել են ոչ միայն ուսանողներ և ավագ դասարանների դպրոցականներ, այլև առաջին անգամ տարրական դասարանների աշակերտներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ-ն տեղեկացնում է, որ ավելի քան 60 մասնակիցներից ընտրվել են 15-ը:

Մրցույթի ամփոփիչ փուլի միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ով մրցույթի մասնակիցներին մաղթել է հաջողություն և նոր հաղթանակներ: Շնորհակալություն հայտնելով Հայաստանում ՉԺՀ դեսպանությանը նմանօրինակ կարևոր միջոցառում անցկացնելու համար` նախարարի տեղակալը շեշտել է հայ-չինական երկկողմ հարաբերությունների կարևորությունը:

«Մեր երկրների միջև առկա համագործակցության ծրագրերի լայն շրջանակը, որը ներառում է ուսանողների փոխանակման ծրագրեր, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության ընդլայնում, Երևանում հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեություն, անձնակազմերի վերապատրաստման ծրագրերի անցկացում և համատեղ միջոցառումների կազմակերպում, առաջնահերթություն է ՀՀ ԿԳՄՍ նախարարության համար: ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն կրթություն ստանալու Չինաստանի լավագույն համալսարաններում, որտեղ համապատասխան գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելով՝ նրանք նպաստում են նաև Հայաստանի զարգացմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգն էլ ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել Հայաստանում չինարեն դասավանդող ուսուցիչներին՝ նվիրված աշխատանքի և չինարենի տարածման համար: Դեսպանը նշել է նաև, որ այս տարի լրանում է Չինաստանի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը:  Դեսպանի խոսքով` չինարենի դասավանդումն ու ուսուցումը Հայաստանում բարելավվում է, աճում են չինարեն սովորողների թիվն ու հայ երիտասարդների հետաքրքրությունը չինական մշակույթի նկատմամբ, ինչն իր հերթին նպաստում է երկու հինավուրց երկրների՝ Հայաստանի և Չինաստանի դարավոր բարեկամության ամրապնդմանը:

««Չինարենի կամուրջ» ամենամյա մրցույթը մեծ իրադարձություն է չինարեն սովորողների համար, որն այս տարի կրում է «Մեկ աշխարհ, մեկ ընտանիք» խորագիրը: Այն դարձել է օտարերկրացիների կողմից չինարեն սովորելու և Չինաստանը ճանաչելու կարևորագույն հարթակ»,- ասել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանը:

«Չինարենի կամուրջ» մրցույթն անցկացվում է 4 փուլով. 1-ին փուլում մասնակիցները գրավոր քննություն են հանձնում, 2-րդ փուլում պատասխանում են ժյուրիի հարցերին, 3-րդ փուլում չինարենով ելույթ պատրաստում, իսկ 4-րդում՝ ներկայացնում մշակութային որևէ համար։

Մրցույթին մասնակից ուսանողներից առաջին տեղը զբաղեցրել է Մերի Պապյանը: Ավագ դասարանների դպրոցականներից հաղթել է Վիկտորյա Մնացականյանը, իսկ տարրական դասարանների աշակերտներից առաջին տեղը զբաղեցրել է Անահիտ Հովակիմյանը: Ժյուրիի անդամների կազմում ընդգրկված են եղել չինացիներ և չինարենի տեղացի ուսուցիչներ:

Մրցույթի հաղթողները մեկնելու են Չինաստան՝ մասնակցելու եզրափակիչ փուլին։ «Չինարենի կամուրջ» միջազգային մրցույթի ուսանողական փուլը Հայաստանում արդեն 9-րդ անգամ է անցկացվում, իսկ դպրոցական փուլը՝ 7-րդ: Հաղթած մասնակիցները որպես մրցանակ ստացել են նաև բազմաֆունկցիոնալ թվային սարքեր, որոնք տրամադրել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանությունը:

https://armenpress.am/

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08