Հայաստանի հետ ՌԴ հարաբերություններում տիրող իրավիճակը սկսվել է Ղարաբաղի շուրջ ծագած խնդիրներից. Պուտին

02.09.2026 12:05
397

Ղարաբաղի շուրջ ծագած խնդիրը դարձել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ընթացիկ փոխհարաբերությունները որոշողը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ամեն ինչ սկսվեց Ղարաբաղի խնդիրներից: Հայաստանի ղեկավարությունը, ինքը՝ վարչապետը, Պրահայում ստորագրեց համապատասխան փաստաթուղթը և ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է: Այդ պահից ի վեր մեր դիրքորոշումն այս հարցում ձեռք բերեց շատ երկակի բնույթ: Մենք ի՞նչ է, կարո՞ղ ենք միջամտել կամ պե՞տք է միջամտենք Ադրբեջանի ներքին գործերին», - ասել է նա:

Պուտինի խոսքով Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է որոշ դրական կողմեր բերել Հայաստանին:

«Թերևս, կան իրենց դրական կողմերը Հայաստանի գործող ղեկավարության այս որոշման մեջ, որովհետև այս իրավիճակը թույլ է տալիս թերթել էջը և առաջ գնալ արդեն առանց որևէ հակամարտությունների: Մարդկանց տեղավորել նոր բնակության վայրում, ապաշրջափակել ենթակառուցվածքները, նոր կյանք սկսել տնտեսության մեջ, բացել սահմանները ներդրումների համար և այլն: Դրական կողմեր, իրականում, քիչ չկան», - ասել է նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40