Հայաստանի հետ սահմանների բացումը չափազանց ձեռնտու կլինի այդ երկրին․ Չավուշօղլու

08.01.2021 18:55
1208

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լիսաբոնում պորտուգալացի պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ պատասխանել է հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Բաքվին ցուցաբերած աջակցության և եռակողմ հայտարարության մասին հարցերին, գրում է թուրքական Haber Global-ը։ 

Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանին օգնել է՝ ելնելով «մեկ ազգ, երկու պետություն» իրողությունից՝ ընդգծելով, որ Անկարան աջակցում է Ռուսաստանի միջամտությամբ ստորագրված հայտարարությանը։

«Այս պայմանգրից հետո Ադրբեջանի որոշած վայրում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոն ենք կառուցում: Մենք պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին։ Այդ կենտրոնի հիմնական նպատակը լինելու է հրադադարի ռեժիմի վերահսկողության իրականացումը, իսկ դրա խախտման դեպքում համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ կձեռնարկվեն։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը չի խախտի հրադադարը։ Միայն դրանից հետո կարելի կլինի խոսել Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորման մասին։ Բոլոր քայլերը, որոնք մենք կձեռնարկենք հետագայում, կքննարկվեն Ադրբեջանի հետ», - հայտարարել է նա։

Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է, որ «Հայաստանի հետ սահմանների բացումը չափազանց ձեռնտու կլինի այդ երկրին։ Քանի որ Հայաստանի գործողությունները հանգեցրել են նրա ինքնամեկուսացմանը»։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40