Հայաստանի ՀՆԱ-ն տարեվերջին կարող է հասնել 7.8%-ի. Արամ Սաֆարյան

31.08.2018 15:29
1198

Հայաստանի համախառն ներքին արդյունքը տարվա վերջում կարող է 7-8% աճ արձանագրել:

Oգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի կոորդինատոր Արամ Սաֆարյանը: Ակումբի փորձագետներն ամփոփել են ԵԱՏՄ անդամակցության համատեքստում` Հայաստանի 2018թ. 1-ին կիսամյակի տնտեսական տվյալները:

«Մենք մայիս ամսին խոսեցինք և ասացինք, որ դեռևս հունվարին Եվրասիական փորձագիտական հանձնաժողովի փորձագետները Հայաստանի համար կանխատեսել էին ՀՆԱ-ի 3.2% աճ, համաշխարհային բանկը տարվա կեսին 3-3.5% աճ էր կանխատեսում: Հիմա այդ ցուցանիշները վերանայված են. Հայաստանի կառավարությունը կարծում է, որ տարվա վերջում հնարավոր է արձանագրել ՀՆԱ-ի առնվազն 4.5% աճ: Մենք ասում ենք, որ այդ ցուցանիշը կլինի ոչ միայն 4.5-6%, այլ նաև դրական միտումների շարունակականության պայմաններում կարող ենք ակնկալել 7-8% աճ»,- ասաց Սաֆարյանը:

«Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի անդամների խոսքով` Հայաստանի տնտեսության վրա բացասական չի կարող անդրադառնալ անգամ ռուսական ռուբլու արժեզրկումը:

«ՌԴ-ում տեղի ունեցող անբարենպաստ գործընթացները միայն ուժեղացնում են Ռուսաստանի տնտեսությունը` ստիպելով նրան լրջորեն մտածել ներկրումը սեփական արտադրությամբ փոխարինելու մասին, լիբերալների փոխարեն ավելի ակտիվանում են պետականամետներն ու նրանց կողմնակիցները: Սա սկզբունքորեն նշանակում է, որ մեր տնտեսական համագործակցության համար բացվում է կայուն զարգացման հնարավորություն: ՀՀ-ի իշխանությունները լրջորեն պետք է մտածեն այս հնարավորությունն օգտագործելու համար»,- նշեց Սաֆարյանը:

Հայաստանի տնտեսությունը կարող է զարգանալ նաև ակտիվ ներդրումների հաշվին, սակայն դրա համար, Կառավարության նկատմամբ վստահության բարձրացումից բացի, նաև այլ գործոններ են պետք:

«Առաջին ցուցանիշը, որ նայում են ներդրումների համար, երկրում կոռուպցիայի մակարդակն է: Այդ պատճառով էլ Վրաստանում ներդրումներն ավելի շատ, քան Հայաստանում: Մենք էլ պետք է խնդիր դնենք, որպեսզի հայտնվենք կոռուպցիայի առումով 50 մաքուր երկրների շարքում»,- նշեց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը:  

 Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները առաջիկայում պատրաստվում են տնտեսության զարգացման առաջարկություններով դիմել Հայաստանի կառավարությանը:

 armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40