Մենք այցելեցինք Կապանում ԻԻՀ հյուպատոսարան և ցավակցություն հայտնեցինք Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի ողբերգական մահվան կապակցությամբ

03.03.2026 12:44
1017

«Սյունյաց երկրի» խմբագրակազմի անունից Սամվել Ալեքսանյանը գրառում կատարեց սգո մատյանում՝ ցավակցություն հայտնելով բարեկամ և հարևան Իրանի սգակիր ու վշտակիր ժողովրդին։

Իսկ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը՝ զրույցի ընթացքում, տեղեկություններ փոխանցեց այն վճռականության ու հաստատակամության մասին, որով տոգորված է Իրանի հերոսական ժողովուրդը՝ ագրեսորների դեմ մղվող պատերազմում։

Ըստ գլխավոր հյուպատոսի՝ ամերիկաիսրայելական ագրեսիան շարունակվելու դեպքում տարածաշրջանում լարվածությունը կխորանա, որը ցանկալի չէ։

Նշվեց այն մեծ դերակատարությունը, որ ունեցել է երջանկահիշատակ Ալի Խամենեին՝ հայ–իրանական բազմադարյա բարեկամությունը նոր աստիճանի բարձրացնելու ուղղությամբ։

Նշվեց Ալի Խամենեի բացառիկ դերակատարությունը Սյունիքի ներկայիս ստատուս քվոյի և Հայաստանի հարավային սահմանների անձեռնմխելիությունը պահպանելու գործում։

Տեղեկացանք նաև՝ պարոն Աբեդինը նոր է վերադարձել Նորդուզից ու Մեղրիից, որտեղ Իրանի քաղաքացիների՝ երկրից դուրս գալու որևէ միտում չի նկատել, ինչը ևս մեկ վկայություն է առ այն, որ Իրանի ժողովուրդը համախմբված է երկրի առաջնորդների շուրջ և պատրաստ է մինչև վերջ պաշտպանելու Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունն ու արժանապատվությունը։

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22