«Հայաստանի իշխանությունները Քոչարյանի գործի առնչությամբ ճնշում են գործադրում դատավորների վրա». РЕН ТВ հեռուստաալիքի անդրադարձը

27.08.2019 21:59
1155

Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործին: Նշվում է, որ Հայաստանի իշխանությունները դատավորների վրա ճնշում են գործադրում Քոչարյանի գործի առնչությամբ:

«Տեղի արդարադատությունը մեկ անգամ չէ, որ նրան անմեղ է ճանաչել, սակայն, չնայած ամենին, իշխանություններն անընդհատ նոր պատճառներ են գտնում Քոչարյանին ճաղերի ետևում պահելու համար: Այժմ նրանք ուղղակի կերպով դատավորներին են հետապնդում, նրանց դեմ քրեական գործեր են հարուցվում, հալածանքներ իրականացվում մամուլի միջոցով»,- ասված է համապատասխան հոդվածի տեքստում:

Հեռուստաալիքը հիշեցնում է, որ 2008թ.-ի մարտին նախագահական ընտրություններում խախտումների վերաբերյալ բողոքի ակցիաները զանգվածային անկարգությունների էին վերածվել, ամբոխը սկսել էր ջարդուփշուր անել ու այրել խանութները, ծեծել ոստիկաններին, իսկ Քոչարյանը, որն այդ ժամանակ երկրի ղեկավարն էր, ճգնաժամը դադարեցնելու համար արտակարգ դրություն էր մտցրել:

«Այժմ ստացվում է, որ Փաշինյանը, որն այն ժամանակ ճաղերի ետևում էր հայտնվել, վրեժ է լուծում՝ փորձելով հասնել նրան, որ Քոչարյանը մեղավոր ճանաչվի իշխանության ուզուրպացիայի համար: Անհեթեթ է հնչում. երկրի գործող նախագահն արտակարգ դրություն հայտարարելու իրավունք ուներ, դրա համար էլ դատավորները փորձում են հանել մեղադրանքը, Փաշինյանը, սակայն, թույլ չի տալիս»,- նկատում է հեռուստաալիքը:

Հոդվածի համաձայն՝ երկրի Սահմանադրական դատարանը մինչ այժմ ընդդիմանում է Քոչարյանին հետապնդելու փորձերին և արդյունքում երկու նախագահ ունի՝ Հրայր Թովմասյանը, որն ի սկզբանե այդ պաշտոնում է եղել, և Վահե Գրիգորյանը, որին «նշանակել են վերևից»:

Հեռուստաալիքն ընդգծում է, որ Սահմանադրական դատարանի անդամներին, ցմահ և բավականին բարձր կենսաթոշակով գայթակղելով, առաջարկում են ինքնակամ հեռանալ, որպեսզի նրանց փոխարինեն ավելի կառավարելի կադրերով:  

Եզրափակելով հեռուստաալիքը նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն է ենթարկել լրատվամիջոցներին, օրենսդիր և գործադիր մարմիններին, իսկ այժմ ամեն ինչ տանում է դեպի դատարանների անկախության վերացման:

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահի գործով նոր նիստը, ինչպես հույս են հայտնել նրա փաստաբանները, տեղի կունենա այս հինգշաբթի, եթե հերթական անգամ չհետաձգվի:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40